https://arm.sputniknews.ru/20240325/vrastann-u-hhn-karvogh-en-npastel-taratsashrjani-pvokhshahavet-hamagvortsakcutjany-pashinjan-73794310.html
Վրաստանն ու ՀՀ–ն կարող են նպաստել տարածաշրջանի փոխշահավետ համագործակցությանը. Փաշինյան
Վրաստանն ու ՀՀ–ն կարող են նպաստել տարածաշրջանի փոխշահավետ համագործակցությանը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ ընկալումներն ու ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման... 25.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-25T15:11+0400
2024-03-25T15:11+0400
2024-03-25T16:32+0400
նիկոլ փաշինյան
իրակլի կոբախիձե
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73793516_0:0:1600:900_1920x0_80_0_0_b7d861d447fb49f4bc93a86d4da80653.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումն էական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ ԿոբախիձեՀՀ վարչապետը հայտարարեց, որ այսօր կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են դեռ հունվարին ստորագրված համատեղ հռչակագրի գործնական իրագործման հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։Անդրադառնալով Վրաստանի` Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ոգևորությամբ է արձագանքում այդ լուրին ու այն համարում է կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Հայաստան– Վրաստան երկկողմ հարաբերություններ վրա։«ՀՀ–ն սատարել ու սատարում է ԵՄ–ին անդամագրվելու` Վրաստանի ձգտումներին»,– ասաց նա։ՀՀ վարչապետը Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ ընկալումներն ու ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73793516_237:0:1437:900_1920x0_80_0_0_5101972e75795bd85abf6687a50242bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իրակլի կոբախիձե, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, եվրամիություն
նիկոլ փաշինյան, իրակլի կոբախիձե, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, եվրամիություն
Վրաստանն ու ՀՀ–ն կարող են նպաստել տարածաշրջանի փոխշահավետ համագործակցությանը. Փաշինյան
15:11 25.03.2024 (Թարմացված է: 16:32 25.03.2024) ՀՀ վարչապետը Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ ընկալումներն ու ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումն էական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այսօր կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են դեռ հունվարին ստորագրված համատեղ հռչակագրի գործնական իրագործման հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։
«Հռչակագրում հիմնական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը, և այսօր մենք քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Վրաստանի` Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ոգևորությամբ է արձագանքում այդ լուրին ու այն համարում է կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն է ունենալու ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Հայաստան– Վրաստան երկկողմ հարաբերություններ վրա։
«ՀՀ–ն սատարել ու սատարում է ԵՄ–ին անդամագրվելու` Վրաստանի ձգտումներին»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը Իրակլի Կոբախիձեին ներկայացրել է նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ՀՀ ընկալումներն ու ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։
Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։