00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Նորքի ոստիկանության բաժնի վրա հարձակվողները ԱԺԲ անդամներ են. ՆԳՆ խոսնակ

© SputnikԻրավապահները ոստիկանության բաժնի մոտ
Իրավապահները ոստիկանության բաժնի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
Իրավապահները ոստիկանության բաժնի մոտ
Բաժանորդագրվել
Զինված հարձակման փորձ իրականացրած տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով` Նոր Նորքի ոստիկանության բաժնի վրա հարձակվողները «Ազգային ժողովրդավարական բևեռ»–ի անդամներ են։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հարցին, թե ինչ էին պահանջում ոստիկանության Նոր Նորքի բաժին մտած նռնակներով զինված 3 տղամարդիկ, Սարգսյանն ընդգծեց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, լրագրողները բոլոր հարցերով կարող են դիմել նախաքննական մարմնին։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ օրինակ «Իմնեմնիմի» պոդկաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու ժամանակ 5 ոստիկաններն անհամաչափ ուժ էին կիրառում, իսկ ոստիկանության բաժին ներխուժելու փորձ կատարած անձին շատ մեղմ էին վերաբերվում։ Սարգսյանը պատասխանեց` վերջնարդյունքն է կարևոր։

«Փոխանակ մենք շնորհակալական ու բարի խոսքեր ասենք ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցներին, որ նռնակը չպայթեց, զոհեր և վիրավորներ չեղան, մենք սա ենք քննարկում»,–ասաց նա։

Լրագրողները հիշեցրին, որ երեկ ՆԳՆ ոստիկանությունը, օպերատիվ տվյալներ իրացնելով, ապօրինի զենք –զինամթերք պահելու կասկածանքով անտեղի ձերբակալել է «Մարտական եղբայրության» 49 անդամի, որոնք պետք է սահմանամերձ Ոսկեպարում լինեին, մինչդեռ իրական զինամթերք ունեցող ԱԺԲ–ի անդամներին չի բացահայտել։
«Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Կարծում եմ` ձեր նշած կառույցի (ԱԺԲ–ի. խմբ) մասով էլ կլինի»,–ասաց նա։
Սարգսյանն ընդգծեց, որ իրենք ցանկացած օպերատիվ տվյալի հետևից պետք է գնան, լինի իրական, թե կեղծ. դա իրենց պարտականությունն է։
Հիշեցնենք` 3 տղամարդիկ մարտի 24-ին փորձել էին ներխուժել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրանք նռնակ էին գործադրել, ինչի հետևանքով ներխուժողներից 2–ը վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել բուժհաստատություն։ Ըստ ՆԳՆ–ի` նռնակ պայթեցրած անձը 55-ամյա Ա․ Մ-ն է, իսկ պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված տղամարդը ձերբակալվել է։
Լրահոս
0