00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կարող է երկարաձգվել նաև 2036 թվականից հետո

© Sputnik / David GalstyanԵվգենի Սալկով
Եվգենի Սալկով - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
Եվգենի Սալկով
Բաժանորդագրվել
Նախնական գնահատականներով՝ այս պահին ատոմակայանի ռեսուրսը բավարար է, որպեսզի այն շարունակի աշխատել մինչև 2039 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայկական ատոմակայանի աշխատանքի երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո։ Սոչիում կայացած «Ատոմէքսպո-2024» միջազգային համաժողովի շրջանակում այս մասին ասաց «Ռուսատոմ սերվիսի» գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նրա խոսքով՝ թե 2036 թվականից հետո ինչ կլինի ԱԷԿ-ի հետ, հայկական կողմը կորոշի։ Ըստ Սալկովի՝ կա մի քանի սցենար, օրինակ՝ ատոմակայանի աշխատանքը կարող է դադարեցվել։

«Մյուս կողմից` հայկական կողմը կարող է որոշել, որ երկարաձգի աշխատանքը։ Ռուսաստանում նման օրինակներ կան՝ Նովովորոնեժի և Կոլայի կայանների աշխատանքը երկարաձգվել է մինչև 60 տարի: Հայկական կայանի համար նախատեսված ժամկետը, եթե չեմ սխալվում, 50 տարի է (երկրորդ` գործող էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980 թվականին. խմբ.)։ Նովովորոնեժի և Կոլայի կայանների մի մասում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետը կրկին երկարաձգելու ուղղությամբ»,- ընդգծեց Սալկովը։

Նրա խոսքով՝ միայն հավելյալ ուսումնասիրությունը ցույց կտա` կա նման ռեսուրս, թե ոչ։ ՀՀ իշխանությունները որոշում կկայացնեն` հիմնվելով հետազոտության արդյունքների վրա։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին ասաց, որ նման սցենար դեռևս չի դիտարկվում, և Հայաստանը կհասցնի ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել մինչև 2036 թվականը:
«Իհարկե, մենք կարող ենք ատոմակայանի ռեսուրսը երկարացնել գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ։ Հիմա, նախնական գնահատականներով, ատոմակայանի` փոխարինման ոչ ենթակա հանգույցների աշխատանքային ռեսուրսը գնահատվել է մինչև 2039 թվականը», - ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ռեակտորի կորպուսի թրծումը գուցե թույլ տա կրկին երկարացնել կայանի կյանքը (հայկական ԱԷԿ-ը դրա համար համապատասխան մասնագետներ ունի), բայց այս պահին ՀՀ իշխանությունների համար ԱԷԿ-ի շահագործման «կարմիր գիծը» 2036 թվականն է։
Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական կողմի համար առաջնահերթ խնդիրը ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, ինչը կարևոր է նաև ռազմավարական տեսանկյունից։
Հիշեցնենք, որ 2023 թ․ դեկտեմբերի 15-ին Հայաստանը և Ռուսաստանը շրջանակային պայմանագիր են ստորագրել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման համալիր միջոցառումների վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ նախագիծը կարժենա 65 մլն դոլար:
Լրահոս
0