https://arm.sputniknews.ru/20240325/erevanum-arajin-angam-bacvel-e-dvonbasin-nvirvats-vaveragrakan-lusankarneri-cucahandes-73810068.html
Երևանում առաջին անգամ բացվել է Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես
Երևանում առաջին անգամ բացվել է Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես
Sputnik Արմենիա
Դենիս Գրիգորյուկի ցուցահանդեսն անցկացվում է Սլավոնական համալսարանի շենքում, այն կտևի մեկ շաբաթ: 25.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-25T19:15+0400
2024-03-25T19:15+0400
2024-03-25T19:16+0400
ցուցահանդես
երևան
դոնբաս
ահաբեկչություն
«մոսկվայի տուն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73804589_0:31:1280:751_1920x0_80_0_0_db69a4e3f9f0c998462d4ab4898b8f7a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանում բացվել է «Դոնբասը ականատեսի օբյեկտիվում» լուսանկարների ցուցահանդեսը: Առաջին անգամ Երևանի հանդիսատեսին է ներկայացվել Դոնեցկից հայտնի լուսանկարիչ Դենիս Գրիգորյուկի 70 աշխատանք: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։Լուսանկարները հիմնականում սև ու սպիտակ են՝ ընդգծելու համար պատերազմի ողբերգությունը։ Ցուցահանդեսի մեխը Դոնբասի բնակիչների ճակատագրերն են։ Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է հայրը հրաժեշտ տալիս ավտոբուսով մեկնող դստերը, նրանց ափերը հպվում են ապակու միջով։ Կամ, թե ինչպես է նկուղի աստիճաններին նստած տղան կերակրում հյուծված կատուներին ու շներին։«Ահաբեկչական հարձակումները մեզ մոտիկից են ծանոթ։ Մենք գիտենք այդ ցավը։ Իմ ցուցահանդեսը նվիրված է պատերազմից տուժած մարդկանց՝ երեխաներին, կանանց, ծերերին․․․ նրանց բոլորին աննախանձելի հանգամանքներում եմ հանդիպել։ Ես լավ հասկանում եմ, որ Հայաստանում նույնպես գիտեն, թե ինչ է պատերազմը։ Նայեք նրանց աչքերին, ովքեր մինչ օրս «ժողովրդավարական աշխարհի» հարվածի տակ են»,-ասել է ցուցահանդեսի հեղինակ Գրիգորյուկը հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում, որում նաև ցավակցություն է հայտնել Կրասնոգորսկում ահաբեկչության հետևանքով տուժածներին:Ցուցահանդեսի բացմանը համալսարանում հավաքվել էին դիվանագետներ, հասարակական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում զոհվածների հիշատակը։Ցուցահանդեսը կտևի ևս մեկ շաբաթ:
երևան
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73804589_136:0:1273:853_1920x0_80_0_0_aebf2b201a72b9d833b708f22977f063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցուցահանդես, երևան, դոնբաս, ահաբեկչություն, «մոսկվայի տուն»
ցուցահանդես, երևան, դոնբաս, ահաբեկչություն, «մոսկվայի տուն»
Երևանում առաջին անգամ բացվել է Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես
19:15 25.03.2024 (Թարմացված է: 19:16 25.03.2024) Դենիս Գրիգորյուկի ցուցահանդեսն անցկացվում է Սլավոնական համալսարանի շենքում, այն կտևի մեկ շաբաթ:
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայ-ռուսական համալսարանում բացվել է «Դոնբասը ականատեսի օբյեկտիվում» լուսանկարների ցուցահանդեսը: Առաջին անգամ Երևանի հանդիսատեսին է ներկայացվել Դոնեցկից հայտնի լուսանկարիչ Դենիս Գրիգորյուկի 70 աշխատանք: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
«Այս ցուցահանդեսն արժեքավոր է նրանով, որ նկարել է ոչ թե մոսկվացի, դրսից եկած լուսանկարիչ, այլ սովորական ընտանիքից մի ուկրաինացի տղա, որը ցանկանում էր ուսուցիչ դառնալ, բայց ստիպված էր տեսախցիկ վերցնել»,-ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։
Լուսանկարները հիմնականում սև ու սպիտակ են՝ ընդգծելու համար պատերազմի ողբերգությունը։ Ցուցահանդեսի մեխը Դոնբասի բնակիչների ճակատագրերն են։ Լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է հայրը հրաժեշտ տալիս ավտոբուսով մեկնող դստերը, նրանց ափերը հպվում են ապակու միջով։ Կամ, թե ինչպես է նկուղի աստիճաններին նստած տղան կերակրում հյուծված կատուներին ու շներին։
«Ահաբեկչական հարձակումները մեզ մոտիկից են ծանոթ։ Մենք գիտենք այդ ցավը։ Իմ ցուցահանդեսը նվիրված է պատերազմից տուժած մարդկանց՝ երեխաներին, կանանց, ծերերին․․․ նրանց բոլորին աննախանձելի հանգամանքներում եմ հանդիպել։ Ես լավ հասկանում եմ, որ Հայաստանում նույնպես գիտեն, թե ինչ է պատերազմը։ Նայեք նրանց աչքերին, ովքեր մինչ օրս «ժողովրդավարական աշխարհի» հարվածի տակ են»,-ասել է ցուցահանդեսի հեղինակ Գրիգորյուկը հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում, որում նաև ցավակցություն է հայտնել Կրասնոգորսկում ահաբեկչության հետևանքով տուժածներին:
Ցուցահանդեսի բացմանը համալսարանում հավաքվել էին դիվանագետներ, հասարակական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Նրանք մեկ րոպե լռությամբ հարգեցին «Կրոկուս Սիթի Հոլ»–ում զոհվածների հիշատակը։
Ցուցահանդեսը կտևի ևս մեկ շաբաթ: