00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2023 թ–ին կազմել է 7 մլրդ 616 մլն դոլար․ Պապոյան

© Photo : press office of the Ministry of Economy of RAԳևորգ Պապոյան
Գևորգ Պապոյան - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ բյուջեի գանձվել է 473 մլն դոլարի մաքսային գումարներ, ստացվել է ընդամենը 181 մլն դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ԵԱՏՄ–ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2023 թ–ին կազմել է 7 մլրդ 616 մլն դոլար, ինչը մոտ 43 տոկոսով ավել է եղել 2022 թ–ի համեմատ։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ԵԱՏՄ շրջանակում տնտեսական ցուցանիշների մասով 2023 թ ամփոփ տեղեկատվությունը։
Նախարարի խոսքով՝ մի շարք ոլորտներում արձանագրվել են դրական տեղաշարժեր։ Մասնավորապես, ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել է 3 մլրդ 609 մլն դոլար, ինչը 2022 թ–ի համեմատ աճել է մոտ 41 տոկոսով։ ԵՏԱՄ երկրներից ՀՀ ներմուծումը գերազանցել է 4 մլրդ դոլարը կամ ավելի է եղել մոտ 45 տոկոսով։
Նախարարը նշեց, նաև, որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառությունը 2023 թ–ին կազմել է 7 մլրդ 306 մլն դոլար՝ աճելով 43 տոկոսով։ Դեպի ՌԴ արտահանումը կազմել է 3 մլրդ 418 մլն դոլար՝ աճելով 39 տոկոսով, ներմուծումը՝ 3 մլրդ 380 մլն դոլար՝ աճելով 47 տոկոսով։
ՀՀ-ից ՌԴ հիմնականում արտահանվել են հեռախոսային ապարատ՝ բջջային ցանցի կամ այլ կապի համար, ինչպես նաև ադամանդ, ալկոհոլային խմիչքներ, մոնիտոր և պրոյեկտոր, երկաթե համաձուլվածք։ ՌԴ-ից ներմուծվել է ոսկի, ոսկու փոշի, գազ՝ բնական և հեղուկ տեսակների, նավթ-նավթամթերք, պլատին։
ՀՀ–ում ուզում են «որակի նշաններ» տալ ընկերություններին և այդ փորձը տարածել ԵԱՏՄ-ի վրա
Պապոյանն ասաց, որ ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 182 մլն դոլար՝ նվազելով 3 տոկոսով։ Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը նույնպես 2023 թ–ին նախորդ տարվա համեմատ աճել է 2,4 անգամ` 42,3 մլն դոլարից դառնալով 100 մլն դոլարից մի փոքր ավելի։
Դեպի Ղազախստան հիմնականում աճել է արտահանումը՝ կազմելով 3,8 մլն դոլար։
Ինչ վերաբերում է Ղրղզստանին, ապա այս երկրի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 2023–ին կազմել է 27,8 մլն դրամ, ինչը 4,2 անգամ ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան
Պապոյանն անդրադարձավ նաև 2023 թ․ հունվար-սեպտեմբերին ՀՀ ուղիղ ներդրումներին, որոնք կազմել են շուրջ 360 մլն դոլար։ Դրանից ԵԱՏՄ երկրներից ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 58 մլն դոլար։ Ներդրումները հիմնականում եղել են ՌԴ-ից։
Նա նաև այլ ցուցանիշներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ բյուջեի գանձվել է 473 մլն դոլարի մաքսային գումարներ, իսկ ստացվել է ընդամենը 181 դոլար։
Լրահոս
0