https://arm.sputniknews.ru/20240325/dinamikan-shat-drakan-e-handipel-en-hh-nakhagahn-u-vrastani-varchapety-73815188.html
Դինամիկան շատ դրական է․ հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը
Դինամիկան շատ դրական է․ հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը
Sputnik Արմենիա
Կոբախիձեի խոսքով `երկու երկրների շահերից է բխում ունենալ ամուր համագործակցություն տարբեր ոլորտներում։ 25.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-25T20:49+0400
2024-03-25T20:49+0400
2024-03-25T20:50+0400
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
վահագն խաչատուրյան
իրակլի կոբախիձե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73814561_0:208:2000:1333_1920x0_80_0_0_8499ba2c2342a560f9069d3593eff8b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը օգտակար կլինի հայ–վրացական հարաբերութունների զարգացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Խաչատուրյանն այդ մասին ասել է Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ։Վրաստանի վարչապետն էլ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Նրա խոսքով՝ վերջերս «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումը նշանակում է, որ երկու երկրները կարողացել են զարգացնել հարաբերություններն ավելի բարձր մակարդակի։ Այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են հռչակագրում:«Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակության, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»,- ասել է Կոբախիձեն։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ ԿոբախիձեՀիշեցնենք` Կոբախիձեն Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73814561_85:0:1862:1333_1920x0_80_0_0_bfca8c43a584f1789fa27e1971cc742f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, վահագն խաչատուրյան, իրակլի կոբախիձե
հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, վահագն խաչատուրյան, իրակլի կոբախիձե
Դինամիկան շատ դրական է․ հանդիպել են ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը
20:49 25.03.2024 (Թարմացված է: 20:50 25.03.2024) Կոբախիձեի խոսքով `երկու երկրների շահերից է բխում ունենալ ամուր համագործակցություն տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզված է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը օգտակար կլինի հայ–վրացական հարաբերութունների զարգացման համար։ Ինչպես հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Խաչատուրյանն այդ մասին ասել է Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում են մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը»,- նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետն էլ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Նրա խոսքով՝ վերջերս «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագրի ստորագրումը նշանակում է, որ երկու երկրները կարողացել են զարգացնել հարաբերություններն ավելի բարձր մակարդակի։ Այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են հռչակագրում:
«Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակության, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»,- ասել է Կոբախիձեն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: