00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի անգամ գրիչս վերջացավ` պարտիան պարտվեցի. ինչո՞ւ Էլինա Դանիելյանն այլևս թալիսման չունի

© Sputnik / Aram NersesyanԷլինա Դանիելյան
Էլինա Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2024
Բաժանորդագրվել
Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչու և ինչպես է սկսել շախմատ խաղալ, որն է իր ամենամեծ թերությունը ու ինչ կաներ, եթե չխաղար շախմատ։

Հայրն իր փոխարեն ամեն ինչ որոշել էր

Ընդամենը 4.5 տարեկան էր, երբ հայրն Էլինա Դանիելյանին սովորեցրեց շախմատ խաղալ: Նկատելով երեխայի տաղանդը` նրան միանգամից տարավ շախմատի դպրոց։ Հիշում է, թե ինչ դժկամությամբ էր գնում դասերի, բայց հայրն արդեն ամեն ինչ որոշել էր ու ընտրության հնարավորություն Էլինան չուներ։
Առաջին անգամ լուրջ հաջողության հասավ 13 տարեկանում, երբ դարձավ մինչև 18 տարեկանների ԽՍՀՄ չեմպիոն։ Հաղթանակի «համն» այնքան լավն էր, որ Էլինան որոշեց` շարունակելու է նույն տեմպերով։
«Նման հաջողությունն այնքան է մոտիվացնում, որ ուզում ես ավելի շատ պարապել, զարգանալ, ուժեղանալ... այդպես էլ սկսվեց ամեն ինչ, իսկ գիտակից սեր շախմատի նկատմաբ ավելի հասուն տարիքում առաջացավ»։
Չնայած իրեն ստիպել են մանկուց շախմատ խաղալ, ինքը նույն բանը չի անում դստեր հետ։ Շախմատ խաղալ սովորեցրել է, բայց չի պատրաստվում նրան ուղղորդել մեծ սպորտ։
«Իր կողմից սեր չեմ տեսնում։ Իսկ ստիպելով չեմ ուզում, որովհետև չեմ տեսնում վառվող աչքեր»։

Եթե նորից սկսեր...

Մի փոքրիկ թերություն ունի` երբեմն մի քիչ ալարկոտ է դառնում։ Ասում է` ավելի աշխատասեր եթե լիներ, ավելի մեծ նվաճումների կհասներ։
Խոստովանում է` կարիերայի որոշ շրջանում, երբ ամեն ինչ շատ հեշտ էր տրվում, հաղթանակների պակաս էլ չկար, մի քիչ անուշադիր էր շախմատի նկատմամբ, գուցե նաև մի փոքր անլուրջ։ Զղջում է ու ասում ` եթե կրկին ամեն ինչ սկսելու լիներ, ավելի շատ ժամանակ կհատկացներ շախմատին ու ավելի շատ կպարապեր։
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
«Կյանքումս մի շրջան կար. ինչ խաղում էի, վատ էի խաղում, վերջին, նախավերջին տեղեր էի գրավում։ Դա աղետ է մարզիկի համար, այդպես պետք է չլիներ»։
Իր առավելությունը Եվրոպայի չեմպիոնը համարում է ինքնաքննադատությունը։ Ասում է` դա է օգնում միշտ առաջ գնալ։ Ամենաշատը հպարտանում է իր նպատակասլացությամբ։
Իրեն լավ գիտի, ինչ անում է` լավ է անում, դրա համար էլ վստահ է` եթե այլ մասնագետ դառնար, նույնքան հաջողակ կլիներ։

Այդ անմոռանալի պահը...

Այս տարիների ընթացքում ամենաերկար պարտիան, որ խաղացել է հայ շախմատիստը, տևել է մոտավորապես 6 ժամ։ Նման փորձություն հաղթահարելու համար ամուր նյարդեր էին պետք, իսկ ընդհանրապես վճռական խաղերին պատրաստվելու ու ինքնատիրապետումը պահելու համար Էլինային օգնել է տարիների փորձառությունը միայն։
Մի պարտիա կա, որը կյանքում չի մոռանա։ Եվրոպայի չեմպիոնության պարտիան։
«Այնքան երկար էի գալիս այդ տիտղոսին։ Երկար ճանապարհ էր ու բավականին դժվար, երբեք չեմ մոռանա։ Արդեն մտքերս թողել էի դրա հետ կապված, ասում էի` դե, չի ստացվում… Ես մի քանի տարի առաջատարների շարքերում էի, բայց միշտ ինչ–որ բան ուրիշ ձևով էր գնում, ու ես մնում էի խաղից դուրս։ Իսկ երբ դարձա չեմպիոն, ասացի` վերջ, ապրեմ ես (ժպտում է, – խմբ.)»։
© Sputnik / Aram NersesyanԷլինա Դանիելյան
Гроссмейстер Элина Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Էլինա Դանիելյան
Երիտասարդ շախմատիստներին նա խորհուրդ է տալիս չհիասթափվել, գնալ նպատակի հետևից մինչև վերջ, ինչպես որ ինքը արեց։
«Առանց պարտության չի լինում։ Իմ պարտությունները բերեցին այս հաղթանակին, որովհետև առանց անհաջողության, դու երբեք չես կարող մեծ մարզիկ դառնալ»։

Մանկության հուշերն ու թալիսման գրիչը

Տարիներ առաջ Էլինա Դանիելյանը մի սովորություն ուներ, որը թողել է անցյալում. սնահավատ էր։ Օրինակ` եթե ինչ–որ հագուստով հաղթում էր պարտիան, հաջորդ օրը հագնում էր նույն հագուստը` իբրև հաջողակ։ Ուներ նաև մի հաջողակ գրիչ, որը թալիսման էր դարձել։
«Մի անգամ լավ հաջող խաղում էի մրցաշարում ու պարտիաներից մեկի ժամանակ հաջողակ գրիչս դադարեց գրել։ Պատկերացնո՞ւմ եք` ինչ ապրումների մեջ էի (ժպտում է, – խմբ.)։ Ես պարտվեցի պարտիան ու հասկացա, որ դա ինձ խանգարեց։ Այդ օրվանից թալիսմաններ այլևս չունեմ ու ոչ մի նշանի չեմ հավատում»։
Մանկության օրերից շախմատիստը շատ հուշեր ունի, բայց մի օր կա, որը ոչ մի կերպ մոռանալ չի կարողանում։
«Ապրում էինք Բաքվում։ 1988 թ–ին էր։ Տարեդարձիս հաջորդ օրը գնացինք օդանավակայան, հայրս ինձ, մայրիկիս ու փոքր եղբորս նստեցրեց ինքնաթիռ ու ճանապարհեց, ինքը մնաց։ Փորձում էր տան հետ ինչ–որ բան անել։ Իհարկե չստացվեց, վերջում ինքն էլ փախավ բառի բուն իմաստով։ Ընդամենը 10 տարեկան էի, բայց ամեն դրվագ մանրամասն հիշում եմ»։
Այդ օրվանից մինչև այսօր չեմպիոնի երազանքը չի փոխվել` ապրել խաղաղ երկրում։
© Sputnik / Aram NersesyanԷլինա Դանիելյան
Гроссмейстер Элина Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Էլինա Դանիելյան
Լրահոս
0