https://arm.sputniknews.ru/20240324/aats-ashkhatakicnery-vnasazertsecin-vostikanutjan-bazhin-nerkhuzhats-nrnakvov-zinvats-qaghaqacun-73770211.html
ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին ոստիկանության բաժին ներխուժած նռնակով քաղաքացուն
ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին ոստիկանության բաժին ներխուժած նռնակով քաղաքացուն
Sputnik Արմենիա
Ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ 24.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-24T19:26+0400
2024-03-24T19:26+0400
2024-03-24T19:57+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/18/73770586_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f022c9dca2b3391a9dd5b9859e2077ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ ԱԱԾ ծառայողները րոպեներ առաջ վնասազերծեցին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժած, նռնակով զինված քաղաքացուն և տարան ներս։«Նախնակին ինֆորմացիան այսքանն է։ Նրա պահանջը հասկանալի չէր, տարբեր բաներ էր ասում։ Քննությունն ամեն ինչ կպարզի»,-ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Նրա խոսքով՝ տղամարդը ոչ ադեկվատ վիճակում էր։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ոստիկաններ են տուժել, իրականությանը չեն համապատասխանում։Հավելենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նրանք ստացել են ստորին վերջույթների բեկորային վնասվածք։Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ 3-րդ անձի հետ երկար բանակցությունից հետո ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին նրան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Спецназ у отделения полиции в районе Нор-Норк, где взорвана граната
Sputnik Արմենիա
Спецназ у отделения полиции в районе Нор-Норк, где взорвана граната
2024-03-24T19:26+0400
true
PT0M50S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/18/73770586_226:0:1666:1080_1920x0_80_0_0_ad85e2b9b535aa9b924515b8999c51de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հհ ոստիկանություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հհ ոստիկանություն
ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին ոստիկանության բաժին ներխուժած նռնակով քաղաքացուն
19:26 24.03.2024 (Թարմացված է: 19:57 24.03.2024) Ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. ՀՀ ԱԱԾ ծառայողները րոպեներ առաջ վնասազերծեցին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժած, նռնակով զինված քաղաքացուն և տարան ներս։
«Նախնակին ինֆորմացիան այսքանն է։ Նրա պահանջը հասկանալի չէր, տարբեր բաներ էր ասում։ Քննությունն ամեն ինչ կպարզի»,-ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տղամարդը ոչ ադեկվատ վիճակում էր։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ոստիկաններ են տուժել, իրականությանը չեն համապատասխանում։
Հավելենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նրանք ստացել են ստորին վերջույթների բեկորային վնասվածք։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ 3-րդ անձի հետ երկար բանակցությունից հետո ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին նրան։