00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն կդառնա մանկապարտեզների դաստիարակների և դայակների աշխատավարձը

Բաժանորդագրվել
Հայաստանի մարզերում 550-ից ավելի մանկապարտեզ կա, և այնտեղ աշխատավարձերը սահմանվում են որոշակի դրույքաչափերով` ելնելով նրանից, թե որքան է կազմում յուրաքանչյուր համայնքի ղեկավարի դրույքաչափը։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում դայակների և դաստիարակների գումարը կարող է դառնալ շուրջ 140 000-167 000 դրամ (հարկերը ներառված են)։ Տնօրենների դեպքում կարող է հասնել մինչև 226 000 դրամի։
Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ դայակներն ու դաստիարակները ներկայում ստանում են համապատասխանաբար շուրջ 122 000 դրամ և 128 000 դրամ աշխատավարձ (հարկերը ներառված են), իսկ տնօրենները շուրջ 173 000 դրամ (հարկերը ներառված են)։
Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը մարտի 12-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ մայրաքաղաքում գործող բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 15-31 տոկոսով կբարձրանան։ Աշխատավարձի բարձրացումը կազդի մանկապարտեզներում գործող բոլոր հաստիքների վրա։ Վճարումները կկատարվեն ապրիլի 1-ից, բայց կկատարվի վերահաշվարկ և կվճարվի նաև փետրվար և մարտ ամիսների համար, քանի որ օրենքը փետրվարի 1-ից է ուժի մեջ մտել։
Ընդհանուր առմամբ կա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման, համաձայն որի` նախադպրոցական հաստատությունների տարիքային յուրաքանչյուր խմբում սաների առավելագույն թիվը տարբեր կերպ է սահմանվում։

Երևանի մանկապարտեզներից մեկի դաստիարակը (չցանկացավ ներկայանալ) Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ներկայում իրենք մոտ 102 000 դրամ են ստանում, իսկ դայակները` շուրջ 97 000 հազար դրամ։
«Իհարկե, չի բավականացնում նման աշխատավարձը ապրուստի համար, ծայր ծայրին հասցնելով հնարավոր է ապրել, բայց փոքր թիվ է։ Լավ է, որ ավելացնում են մեր աշխատավարձերը, փետրվարի ու մարտի համար էլ վերահաշվարկ են անելու, բայց միևնույնն է` կատարած աշխատանքի դիմաց դա չնչին գումար է, 1 դաստիարակ և 1 դաստիարակի օգնականն ամեն օր 25-30 երեխայի հետ են աշխատում»,– ասաց դաստիարակը։
Մայրաքաղաքի ևս մեկ մանկապարտեզի երաժշտության դաստիարակն էլ ( կրկին չցանկացավ ներկայանալ) բողոքեց և ընդգծեց, որ ներկայում իր ու կոլեգաների ստացած աշխատավարձի չափը ծիծաղելի է։
«Իմ աշխատավարձը 15 000 դրամով է բարձրանալու, ծիծաղելի է, գրոշներ ենք ստանում իրականում։ Դաստիարակներինն էլ մոտ 30 տոկոս է բարձրացնելու, բայց դա էլ է քիչ»,– ասաց երաժշտության դաստիարակը։


Հայաստանում ընդհանուր առմամբ 550-ից ավելի մանկապարտեզ կա, որոնք տեղակայված են 69 խոշորացված համայնքում։ Ամենաշատ նախակրթական հաստատություն կա Արարատի մարզում` դրանք 81-ն են, հաջորդիվ Արմավիրի մարզն է (75 նախակրթարան)։ Եռյակը եզրափակում է Սյունիքը (70 նախակրթարան)։ Ամենաքիչ մանկապարտեզները Վայոց Ձորի մարզում են` 9 հատ։
Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել նաև ՀՀ մի շարք մարզերի խոշորացված համայնքներին` պարզելու դայակների, դաստիարակների և տնօրենների աշխատավարձերի չափերը։
Արտաշատ համայնքում 1-4 խումբ ունեցող մանկապարտեզների տնօրենների 1 դրույք աշխատավարձը կազմում է 184 000 դրամ, դաստիարակների 1 դրույքի աշխատավարձը 120 000 դրամ է, իսկ դաստիարակի օգնականների (դայակ) 1 դրույքի աշխատավարձը` 105 000 դրամ։ Համայնքում 5 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզների տնօրենների 1 դրույքի աշխատավարձի համար էլ 1,15 գործակիցն է կիրառվում։ 9-ժամյա աշխատանքային ռեժիմով գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակները վարձատրվում են 1.25 հաստիքային միավորով, դաստիարակների օգնականները վարձատրվում են 1,1 հաստիքային միավորով, իսկ մսուրային խմբի դաստիարակները` 1,4 և մսուրային խմբի դաստիարակների օգնականները 1,3 հաստիքային միավորով։
Սահմանամերձ Բերդ խոշորացված համայնքում (ներառվում է Բերդ քաղաքը և 16 գյուղ) գործում է 17 նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Բերդ քաղաքում` 2, իսկ մյուս գյուղերում, բացառությամբ Իծաքարի` 1-ական մանկապարտեզ։
Բերդ համայնքի մանկապարտեզների տնօրենների աշխատավարձը 125 000-205 000 դրամի սահմանում է` կախված մանկապարտեզի խմբերի քանակից, դաստիարակինը` 115 000 դրամ, իսկ դայակինը` 104 000 դրամ։
Փոփոխության է ենթարկվել միայն Բերդի թիվ 3 մանկապարտեզի դաստիարակի և նրա օգնականի աշխատավարձը, ինչը պայմանավորված է ժամային գրաֆիկի երկարացմամբ։ Ըստ այդմ` այնտեղ դաստիարակները ստանում են 136 600 դրամ, իսկ դաստիարակի օգնականները` 123 500 դրամ։
Ե՛վ Արտաշատ, և՛ Բերդ համայնքներում 2024 թվականի ընթացքում մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձի փոփոխություն չի նախատեսվում։
Նշենք` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալներով էլ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` համայնքային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը հատուկ սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին։
Մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի դեպքում յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի 81,95%-ը, մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65%-ը, մինչև 20 000 բնակչի դեպքում` 81,43%-ը, մինչև 75 000 բնակիչ ունեցող համայնքի դեպքում` 81,26%-ը, իսկ 75 000 և ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14%-ը։
Լրահոս
0