00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարվածեցի գլխին. «Կրոկուսում» ահաբեկիչներից մեկին վնասազերծած տղամարդուն կպարգևատրեն

© Sputnik / Евгений Биятов«Կրոկուս Սիթի Հոլ»-ի տարածքում
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի տարածքում - Sputnik Արմենիա, 1920, 23.03.2024
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի տարածքում
Բաժանորդագրվել
Տղամարդն իրեն հերոս չի համարում ու կարծում է, որ արել է այն, ինչ պետք է աներ։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն կատարած անձանցից մեկին վնասազերծած տղամարդուն կպարգևատրեն։ Նման հանձնարարական է տվել ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
Տղամարդը տեսել է 4 ահաբեկիչներից մեկին ու հարձակվել նրա վրա, մի ձեռքով բռնել է ինքնաձիգը, մյուսով` հարվածել գլխին։
«Այդ ահաբեկիչներից մեկը, որին ես տեսել եմ, սառնասրտորեն կրակում էր մարդկանց վրա։ Այդ պահին նայեցի կնոջս, տեսա վախեցած հայացքը, հասկացա, որ պետք է մի բան անեմ։ Նա այդ պահին իր զենքն էր լիցքավորում, ու ես վայրկյաններ ունեի մտածելու համար։ Հրեցի կնոջս, իսկ ինքս ահաբեկչի ձախ կողմից վազեցի, մի ձեռքով բռնեցի ինքնաձիգը ու ներքև քաշեցի, իսկ մյուս ձեռքով էլ սկսեցի գլխին հարվածել»,– «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է տղամարդը, որը չի ցանկացել հայտնել իր անունը։
Այդ գործողություններից հետո հանցագործը փորձել է փախչել, բայց տղամարդը բռնել է նրա վզից ու շարունակել հարվածներ հասցնել։ Այդ պահին ևս մեկ տղամարդ է մոտեցել ու նույնպես հարվածներ հասցրել ահաբեկչին։
«Այդպիսով մենք նրան վնասազերծեցինք»,– նշել է հարյուրավոր կյանքեր փրկած անձը։
Դրանից հետո տղան չի կարողացել կնոջը գտնել դահլիճում։ Որոշել է, որ կինն արդեն դուրս է վազել, ինքն էլ է դուրս եկել պահեստային ելքի միջով: Պարզվել է` կինը նրան սպասելիս է եղել կայանատեղիում։
Տղամարդն իրեն հերոս չի համարում. ասում է, որ արել է այն, ինչ պետք է աներ։
Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` 133 մարդ է մահացել։ Ըստ ՌԴ ԱԻՆ–ի` հոսպիտալացվել է 107 մարդ: Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր։
Լրահոս
0