https://arm.sputniknews.ru/20240323/ahabekchutjuny-chuni-voreve-ardaracum-avinjany-cavakcel-e-krvokusi-ahabekchutjan-aritvov-73736294.html
Ահաբեկչությունը չունի որևէ արդարացում. Ավինյանը ցավակցել է «Կրոկուսի» ահաբեկչության առիթով
Ահաբեկչությունը չունի որևէ արդարացում. Ավինյանը ցավակցել է «Կրոկուսի» ահաբեկչության առիթով
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը ցավակցել է զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ 23.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-23T00:40+0400
2024-03-23T00:40+0400
2024-03-23T00:55+0400
տիգրան ավինյան
քաղաքապետ
մոսկվա
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72881550_0:70:1600:970_1920x0_80_0_0_31232331809ef27b816fffe5964ad31f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Ավինյանը գրառում է արել «Ֆեյսբուքի» իր էջում։Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն ևս իր խորին ցավակցություններն էր հայտնել անմեղ զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։Հրաձգության հետևանքով զոհերի թիվը, ըստ նախնական տեղեկությունների, հասել է 40–ի, կան 100–ից ավելի վիրավորներ։Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72881550_176:0:1600:1068_1920x0_80_0_0_7baf55713c5794016c1254093c3e0b99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, քաղաքապետ, մոսկվա, ահաբեկչություն
տիգրան ավինյան, քաղաքապետ, մոսկվա, ահաբեկչություն
Ահաբեկչությունը չունի որևէ արդարացում. Ավինյանը ցավակցել է «Կրոկուսի» ահաբեկչության առիթով
00:40 23.03.2024 (Թարմացված է: 00:55 23.03.2024) Երևանի քաղաքապետը ցավակցել է զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Ավինյանը գրառում է արել «
Ֆեյսբուքի» իր էջում։
«Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»,–գրել է նա։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ–ն ևս իր խորին ցավակցություններն էր հայտնել անմեղ զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել։
Հիշեցնենք` Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22–ին
հրաձգություն է տեղի ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, համազգեստով առնվազն երեք մարդ կրակ է բացել մարդկանց վրա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շենքում նաև հրդեհ է բռնկվել։
Ի դեպ, հրաձգության ժամանակ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում կարող էր գտնվել 6200 մարդ. «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը վաճառվել էին: