https://arm.sputniknews.ru/20240322/sjuniq-odanavakajany-karvogh-e-mijazgajin-chverter-irakanacnel-tnoren-73678216.html
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
Sputnik Արմենիա
Օդանավակայանում տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք, պատրաստվում են մեկ այլ սարք էլ տեղադրել, որը կկրճատի չվերթերի չեղարկման... 22.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-22T10:28+0400
2024-03-22T10:28+0400
2024-03-22T10:32+0400
հայաստան
սյունիք
օդանավակայան
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621009_0:0:1600:900_1920x0_80_0_0_dbedcf47db76cca0ea538ddbf14972b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։Նա նշել է, որ կան որոշ իրավական և տեխնիկական հարցեր, որոնք պետության կողմից կարգավորելու դեպքում, սեղմ ժամկետներում հնարավոր կլինի «Սյունիքը» դարձնել միջազգային հանգույց։Տնօրենի խոսքով` բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր:«Սյունիք» օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թ. հիմնադրամն օդանավակայանին տրամադրել է ավելի քան 150 մլն դրամ։ Վարդանյանի վստահեցմամբ` այս պահին օդանավակայանն իր առջև դրված խնդիրները լուծելու համար նոր ներդրումների կարիք չունի:Նշենք, որ այս պահին «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարում միայն Երևանից մեկնող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթեր բացվել նաև այլ երկրներ: Հայաստանի հարավային այս օդանավակայանը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթեր սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով:Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21–ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ:Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0a/28621009_206:0:1406:900_1920x0_80_0_0_928f1c1ad3400365eac97d64b6a6353e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, օդանավակայան, չվերթ, թռիչք
հայաստան, սյունիք, օդանավակայան, չվերթ, թռիչք
«Սյունիք» օդանավակայանը կարող է միջազգային չվերթեր իրականացնել. տնօրեն
10:28 22.03.2024 (Թարմացված է: 10:32 22.03.2024) Օդանավակայանում տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք, պատրաստվում են մեկ այլ սարք էլ տեղադրել, որը կկրճատի չվերթերի չեղարկման հավանականությունը:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. «Սյունիք» օդանավակայանի ներուժն ամբողջությամբ կարող է բավարարել միջազգային չվերթեր իրականացնելուն։
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նա նշել է, որ կան որոշ իրավական և տեխնիկական հարցեր, որոնք պետության կողմից կարգավորելու դեպքում, սեղմ ժամկետներում հնարավոր կլինի «Սյունիքը» դարձնել միջազգային հանգույց։
Տնօրենի խոսքով` բնության քմահաճույքներից կախվածությունը թուլացնելու, «Սյունիք» օդանավակայանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և չեղարկումների քանակը կրճատելու նպատակով ՀՀ կառավարությունը կատարում է ներդրումներ, ձեռք բերում և տեղադրում համապատասխան սարքեր:
«Արդեն իսկ տեղադրվել է ամպի ստորին շերտի բարձրությունը չափող սարք: Առաջիկայում նախատեսվում է տեղադրել նաև VOR/DME սարքավորում, որը օդաչուներին հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի շատ տեղեկություններ և էականորեն կրճատում է չվերթերի չեղարկման հավանականությունը»,– ասել է Վարդանյանը։
«Սյունիք» օդանավակայանի բնականոն գործունեությունն ամբողջությամբ ապահովվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հատկացրած ֆինանսական միջոցներով: 2023 թ. հիմնադրամն օդանավակայանին տրամադրել է ավելի քան 150 մլն դրամ։ Վարդանյանի վստահեցմամբ` այս պահին օդանավակայանն իր առջև դրված խնդիրները լուծելու համար նոր ներդրումների կարիք չունի:
Նշենք, որ այս պահին «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարում միայն Երևանից մեկնող ինքնաթիռը, սակայն տեսանելի ապագայում այստեղից կարող են չվերթեր բացվել նաև այլ երկրներ: Հայաստանի հարավային այս օդանավակայանը ի սկզբանե նախագծվել և կառուցվել է միջազգային չվերթեր սպասարկելու հնարավորությամբ և հեռանկարով:
Երևան–Կապան–Երևան չվերթի առաջին թռիչքը տեղի է ունեցել դեռ անցյալ տարվա ապրիլի 26–ին: Այն կրում էր տեխնիկական բնույթ: Իսկ օգոստոսի 21–ից սկսել են իրականացնել կոմերցիոն ուղևորափոխադրումներ, որոնք կատարվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ:
Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար որոշ աշխատանքներ են արվել. Սանոսյան