https://arm.sputniknews.ru/20240322/hajastani-havaqakany-01-hashvvov-partvec-kvosvovvoji-yntranun-ynkerakan-khaghum-73725205.html
Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի ընտրանուն ընկերական խաղում
Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի ընտրանուն ընկերական խաղում
Sputnik Արմենիա
Առայժմ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականին չի հաջողվում հաղթանակի հասնել ընկերական խաղերում։ Բացառություն չկազմեց նաև 2024 թվականի մեր... 22.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-22T22:02+0400
2024-03-22T22:02+0400
2024-03-22T22:54+0400
հայաստան
կոսովո
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73721472_0:0:1601:901_1920x0_80_0_0_f0baed4aa8cf5d0fe2bfb4d502790fdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականը ընկերական խաղում սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին։Հանդիպումը երկու թիմերն էլ բավականին աշխույժ սկսեցին, ու գնդակը խաղադաշտի կենտրոնական հատվածում շատ քիչ էր մնում։ Հայաստանի և Կոսովոյի հավաքականների ֆուտբոլիստները անմիջապես այն տեղափոխում էին դեպի հարձակում` օգտագործելով տարբեր ուղղություններ։ Բայց առաջին խաղակեսի միջնամասում կոսովոցիները գրոհները շատ վտանգավոր դարձան, ու Հայաստանի հավաքականը ստիպված էր պաշտպանությունում գործել բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ։Սակայն խաղի 25-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ` իրացնելով իրենց առավելությունը։ Ութ րոպե անց, Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո, Էդուարդ Սպերցյանը կարող էր մոտ տարածությունից հավասարեցնել հաշիվը, բայց «Կրասնոդարի» կիսապաշտպանի` գլխով հարվածը դիպուկ չէր։Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետԵրկրորդ խաղակեսի սկզբում Կոսովոյի հավաքականը խաղային լուրջ առավելություն ստեղծեց, որն ավարտվեց Մուրիքիի գլխով հարվածով։ Գնդակին ավելի շատ տիրում էին հյուրերը, իսկ դա բավականին լուրջ առավելություն էր տալիս նրանց ու ստիպում մերոնց` էներգիան ծախսել առանց գնդակի տեղաշարժերով։ Եվ լավ է, որ Կամո Հովհաննիսյանն արագ ֆուտբոլիստ է ու հանեց գնդակը դարպասային գծի վրայից, հակառակ դեպքում կլիներ 0։2։Մրցավարի կողմից առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին էլ Վահան Բիչախչյանը մոտ էր հաջողությանը, բայց թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։ Հյուրերն առավելություն ունեին, ու մեկ դեպքում էլ հասան իրենց նպատակին։Հետո էլ մեր դարպասապահ Բուչնևի հիանալի խաղը փրկեց մերոնց վերահաս գոլից։Մնում էր սպասել մեր հավաքականի կազմում փոփոխություններին։ Էդգար Սևիկյանն ու Հրանտ Լեոն Ռանոսը մտան խաղադաշտ հանդիպման ընթացքը փոխելու համար։Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀետո Ալեքսանդր Պետրակովը ևս երկու փոփոխություն կատարեց, ու մեր հավաքականի խաղը թարմացավ, ավելի աշխուժացավ։ Բայց մրցակցի տուգանային հրապարակին հասնելով` մերոնք կա՛մ վրիպում էին, կա՛մ կորցնում գնդակը։Հավելենք, որ չորս օր անց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ է անցկացնելու, բայց արդեն մրցակցի հարկի տակ։ Մարտի 26-ին մերոնք հյուրընկալվելու են Չեխիայի հավաքականին։
կոսովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73721472_0:0:1421:1065_1920x0_80_0_0_acf160c5959207690133ac5bc2486a76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կոսովո, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական
հայաստան, կոսովո, ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական
Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի ընտրանուն ընկերական խաղում
22:02 22.03.2024 (Թարմացված է: 22:54 22.03.2024) Առայժմ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականին չի հաջողվում հաղթանակի հասնել ընկերական խաղերում։ Բացառություն չկազմեց նաև 2024 թվականի մեր ընտրանու առաջին խաղը, որը ընկերական բնույթ էր կրում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի հավաքականը ընկերական խաղում սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին։
Հանդիպումը երկու թիմերն էլ բավականին աշխույժ սկսեցին, ու գնդակը խաղադաշտի կենտրոնական հատվածում շատ քիչ էր մնում։ Հայաստանի և Կոսովոյի հավաքականների ֆուտբոլիստները անմիջապես այն տեղափոխում էին դեպի հարձակում` օգտագործելով տարբեր ուղղություններ։ Բայց առաջին խաղակեսի միջնամասում կոսովոցիները գրոհները շատ վտանգավոր դարձան, ու Հայաստանի հավաքականը ստիպված էր պաշտպանությունում գործել բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ։
Սակայն խաղի 25-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ` իրացնելով իրենց առավելությունը։ Ութ րոպե անց, Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո, Էդուարդ Սպերցյանը կարող էր մոտ տարածությունից հավասարեցնել հաշիվը, բայց «Կրասնոդարի» կիսապաշտպանի` գլխով հարվածը դիպուկ չէր։
Հայաստանի երիտասարդական հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետԵրկրորդ խաղակեսի սկզբում Կոսովոյի հավաքականը խաղային լուրջ առավելություն ստեղծեց, որն ավարտվեց Մուրիքիի գլխով հարվածով։ Գնդակին ավելի շատ տիրում էին հյուրերը, իսկ դա բավականին լուրջ առավելություն էր տալիս նրանց ու ստիպում մերոնց` էներգիան ծախսել առանց գնդակի տեղաշարժերով։ Եվ լավ է, որ Կամո Հովհաննիսյանն արագ ֆուտբոլիստ է ու հանեց գնդակը դարպասային գծի վրայից, հակառակ դեպքում կլիներ 0։2։
Մրցավարի կողմից առաջին կեսի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին էլ Վահան Բիչախչյանը մոտ էր հաջողությանը, բայց թիմերն ընդմիջման գնացին Կոսովոյի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։ Հյուրերն առավելություն ունեին, ու մեկ դեպքում էլ հասան իրենց նպատակին։
Հետո էլ մեր դարպասապահ Բուչնևի հիանալի խաղը փրկեց մերոնց վերահաս գոլից։
Մնում էր սպասել մեր հավաքականի կազմում փոփոխություններին։ Էդգար Սևիկյանն ու Հրանտ Լեոն Ռանոսը մտան խաղադաշտ հանդիպման ընթացքը փոխելու համար։
Հետո Ալեքսանդր Պետրակովը ևս երկու փոփոխություն կատարեց, ու մեր հավաքականի խաղը թարմացավ, ավելի աշխուժացավ։ Բայց մրցակցի տուգանային հրապարակին հասնելով` մերոնք կա՛մ վրիպում էին, կա՛մ կորցնում գնդակը։
Հավելենք, որ չորս օր անց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ է անցկացնելու, բայց արդեն մրցակցի հարկի տակ։ Մարտի 26-ին մերոնք հյուրընկալվելու են Չեխիայի հավաքականին։