00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատի հրդեհի գործով մեղադրյալի խափանման միջոցը կփոխվի՞. նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanԱզատի զինվորական կացարանը հրդեհից հետո
Ազատի զինվորական կացարանը հրդեհից հետո - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2024
Բաժանորդագրվել
Դատարանը որոշեց, որ մեղադրյալներից մեկը` Մառլեն Սարգսյանը, պետք է ներկա գտնվի հաջորդ դատական նիստին, անկախ նրանից, որ վերջինիս նկատմամբ նախորդ նիստին սանկցիա էր կիրառվել։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը հետաձգվեց։
Փաստաբան Վահագն Հակոբյանը դատավոր Վարդան Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչն անմիջապես մերժվեց։
Պաշտպանական կողմի փաստաբաններից մեկն էլ միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստարկներ ներկայացրեց, որ տնային կալանքի պարագայում էլ հնարավոր կլինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը։ Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատարանն այլընտրանքային համակցված խափանման միջոց ընտրի, այն է` տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ։ Պաշտպանը շեշտեց նաև, որ Աղեկյանն ու իր ընտանիքը ՀՀ–ում որպես սեփականություն ունեն 1 անշարժ գույք, որը գնահատվել է 17 մլն դրամ։ Ուստի, ընտանիքը պատրաստ է գրավադրել տունը և այդքան գումար վճարել։
«Հասկանում ենք, որ ցանկացած խախտում անելու դեպքում Աղեկյանը կրկին կհայտնվի անազատության մեջ, բացի դրանից կկորցնեն նաև տունը, որտեղ ապրում են կինը, երեխաները և ծնողները»,– ասաց փաստաբանը։
Դատարանը որոշեց, որ մեկ այլ մեղադրյալ` Մառլեն Սարգսյանը, պետք է ներկա գտնվի հաջորդ դատական նիստին, անկախ նրանից, որ վերջինիս նկատմամբ սանկցիա է կիրառվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մառլեն Սարգսյանը, որը եղել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ և նշանակված է եղել զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների պետի պաշտոնին, չի ներկայացել դատական նիստին։ Դատարանը պնդում էր, որ Սարգսյանը հրաժարվել է ներկայանալ նիստին, իսկ փաստաբան Վահագն Հակոբյանը վստահեցնում` իր վստահորդի նկատմամբ սանկցիա է կիրառվել ու չներկայանալու պատճառը միայն դա է։
Հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը 12։00-ին։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Եղիշե Հակոբյանը կալանավորվել է 2023 թվականի մարտի 18-ին։
Լրահոս
0