Առանց դրա կյանք չկա, կամ ինչպես են ջրին վերաբերվում տարբեր երկրներում. լուսանկարներ
Առանց դրա կյանք չկա, կամ ինչպես են ջրին վերաբերվում տարբեր երկրներում. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Իսկ երկրի բնակչության ավելի քան մեկ քառորդը զրկված է խմելու ջրի լիարժեք հասանելիությունից։ 22.03.2024, Sputnik Արմենիա
Աշխարհում խմելու ջրի ամենամեծ դեֆիցիտը Հնդկաստանում է։ Դրան հաջորդում են Եթովպիան և Նիգերիան։ Ինդոնեզիայում խնդիրը պայմանավորված է ներքին ջրերի աղտոտմամբ, իսկ Պակիստանում ՝ հարևան Հնդկաստանի հետ սահմանափակ ջրային ռեսուրսների համար մրցակցությամբ:Ամբողջ աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ կախված է ջրային ռեսուրսներից, որոնք հատում են պետական սահմանները: Ընդ որում, միայն 24 երկրներ ունեն ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մասին համաձայնագրեր։Հայաստանում ջուրը ոչ միայն գլխավոր բնական ռեսուրս ու հարստություն է, այլև տուրիստական բրենդներից մեկը։ Ամբողջ երկրում կարելի է գտնել բազմաթիվ ցայտաղբյուրներ։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ առանց մտավախության ջուր կարելի է խմել հենց ծորակից, որտեղ այն հասնում է լեռնային աղբյուրներից։Ինչպես են իրանցիները պատրաստվում Նովրուզին
Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Իսկ երկրի բնակչության ավելի քան մեկ քառորդը զրկված է խմելու ջրի լիարժեք հասանելիությունից։
Աշխարհում խմելու ջրի ամենամեծ դեֆիցիտը Հնդկաստանում է։ Դրան հաջորդում են Եթովպիան և Նիգերիան։ Ինդոնեզիայում խնդիրը պայմանավորված է ներքին ջրերի աղտոտմամբ, իսկ Պակիստանում ՝ հարևան Հնդկաստանի հետ սահմանափակ ջրային ռեսուրսների համար մրցակցությամբ:
Ամբողջ աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ կախված է ջրային ռեսուրսներից, որոնք հատում են պետական սահմանները: Ընդ որում, միայն 24 երկրներ ունեն ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մասին համաձայնագրեր։
Հայաստանում ջուրը ոչ միայն գլխավոր բնական ռեսուրս ու հարստություն է, այլև տուրիստական բրենդներից մեկը։ Ամբողջ երկրում կարելի է գտնել բազմաթիվ ցայտաղբյուրներ։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ առանց մտավախության ջուր կարելի է խմել հենց ծորակից, որտեղ այն հասնում է լեռնային աղբյուրներից։