https://arm.sputniknews.ru/20240321/ynddimutjan-ashkhatanqy-hajvoghvats-klini--erb-varchapeti-ajl-teknatsu-arajadrvi-patgamavvor-73644591.html
Ընդդիմության աշխատանքը հաջողված կլինի, երբ վարչապետի այլ թեկնածու առաջադրվի. պատգամավոր
Ընդդիմության աշխատանքը հաջողված կլինի, երբ վարչապետի այլ թեկնածու առաջադրվի. պատգամավոր
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ իրենք այստեղ են` որպես երաշխավորված ձայներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T15:12+0400
2024-03-21T15:12+0400
2024-03-21T15:16+0400
աննա մկրտչյան
պատգամավոր
ընդդիմություն
հայաստան
վարչապետ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41553872_0:0:1601:901_1920x0_80_0_0_509490c63628fae3dcf63bd6e955a7d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Ընդդիմության գործունեությունն արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ Ազգային ժողովում կլինի առաջադրված վարչապետի մեկ այլ թեկնածու և կմեկնարկի նոր վարչապետ ունենալու սահմանադրական գործընթացը։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում ընդդիմությունն անել ստեղծված իրավիճակում։Նրա խոսքով՝ իրենք այստեղ են` որպես երաշխավորված ձայներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Հույս ունի, որ այդ օրը հեռու չէ։Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորԻնչ վերաբերում է փողոցային պայքարին, «Պատիվ ունեմ»-ը էլի պատրաստ է փողոցային պայքարի, չի ձգտում լինել առաջնորդ այդտեղ, բայց պատրաստ է միավորվել բոլոր նրանց հետ, ովքեր ազնիվ մղումներով ցանկություն ունեն պայքարել Փաշինյանի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/01/41553872_0:12:1390:1055_1920x0_80_0_0_273e4d0b7d0607a518f450746d6d20f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա մկրտչյան, պատգամավոր, ընդդիմություն, հայաստան, վարչապետ, նիկոլ փաշինյան
աննա մկրտչյան, պատգամավոր, ընդդիմություն, հայաստան, վարչապետ, նիկոլ փաշինյան
Ընդդիմության աշխատանքը հաջողված կլինի, երբ վարչապետի այլ թեկնածու առաջադրվի. պատգամավոր
15:12 21.03.2024 (Թարմացված է: 15:16 21.03.2024) Ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ իրենք այստեղ են` որպես երաշխավորված ձայներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Ընդդիմության գործունեությունն արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ Ազգային ժողովում կլինի առաջադրված վարչապետի մեկ այլ թեկնածու և կմեկնարկի նոր վարչապետ ունենալու սահմանադրական գործընթացը։ Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում ընդդիմությունն անել ստեղծված իրավիճակում։
«Մենք որևէ անգամ պայքարից և պայքարի ձևաչափից չենք խորշել։ Մենք մանդատներից կառչած չենք, մշտապես ասել ենք, որ պատերազմից ու բռնաճնշումների մթնոլորտում ձևավորված այս խորհրդարանը չունի իրավունակության և գործունակության բավարար չափիչ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այստեղ ունի 70-ից ավելի կնոպկա սեղմողներ, որոնք չեն կարող խորհրդարանական երկրում, դավաճան իշխանության պայմաններում, ապահովել ՀՀ պետական շահի իրագործումը»,- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ իրենք այստեղ են` որպես երաշխավորված ձայներ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու։ Հույս ունի, որ այդ օրը հեռու չէ։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, «Պատիվ ունեմ»-ը էլի պատրաստ է փողոցային պայքարի, չի ձգտում լինել առաջնորդ այդտեղ, բայց պատրաստ է միավորվել բոլոր նրանց հետ, ովքեր ազնիվ մղումներով ցանկություն ունեն պայքարել Փաշինյանի դեմ։