https://arm.sputniknews.ru/20240321/pashinjann-u-mishely-brjuselum-qnnarkel-en-hajastan-adrbejan-khaghaghutjan-gvortsyntacy-73652580.html
Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T17:00+0400
2024-03-21T17:00+0400
2024-03-21T17:03+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
շառլ միշել
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73651420_0:135:1600:1036_1920x0_80_0_0_593b2fe9bf388d38bfed6741cf1292dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել Խաղաղության խաչմերուկ նախագիծը։Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:Ապրիլի 5-ին Բրյուսելում Ֆոն դեր Լյայեն-Փաշինյան-Բլինկեն հանդիպում կկայանաՀիշեցնենք` Փաշինյանը Բրյուսել է մեկնել մարտի 20-ին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73651420_58:0:1479:1066_1920x0_80_0_0_b770f3eb1a47ff36724a52be07de7374.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, շառլ միշել, ադրբեջան
հայաստան, նիկոլ փաշինյան, շառլ միշել, ադրբեջան
Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
17:00 21.03.2024 (Թարմացված է: 17:03 21.03.2024) Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպումը կայացել է Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում։
Զրույցի ընթացքում ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:
Ըստ այդ պայմանավորվածությունների՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել Խաղաղության խաչմերուկ նախագիծը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: