https://arm.sputniknews.ru/20240321/odajin-rumberi-ev-arkeri-artadrutjun-nizhni-nvovgvorvodum-shvojgun-stugumner-e-anckacrel-73659470.html
Օդային ռումբերի և արկերի արտադրություն Նիժնի Նովգորոդում. Շոյգուն ստուգումներ է անցկացրել
Օդային ռումբերի և արկերի արտադրություն Նիժնի Նովգորոդում. Շոյգուն ստուգումներ է անցկացրել
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ Նիժնի Նովգորոդի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավարար մակարդակով ապահովում են հրետանային... 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T18:08+0400
2024-03-21T18:08+0400
2024-03-21T18:10+0400
նիժնի նովգորոդ
տեսանյութեր
տեսանյութ
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73655953_0:0:1600:900_1920x0_80_0_0_c7c3b09948833c33dfc5c0ee6dd30916.jpg
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է Նիժնի Նովգորոդի մարզի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից պետական պաշտպանական պատվերի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Գործարանի գլխավոր տնօրենը Շոյգուին զեկուցել է, որ ձեռնարկությունը պետական պաշտպանության պատվերի առաջադրանքը կատարում է «ամբողջ ծավալով, իսկ ընթացիկ տարվա սկզբից զգալիորեն ավելացրել է արտադրանքի ծավալը»։ԱՆ 124-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի 20-ից մինչև 45 տարի. ՇոյգուՆախարարն իր հերթին նշել է, որ Նիժնի Նովգորոդի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավարար մակարդակով ապահովում են հրետանային համակարգերի մատակարարումը հատուկ ռազմական գործողության գոտի:Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի զինված ուժերի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները մի շարք դիրքերում ավելացել են 10-12 անգամ։ Խոսքը «հսկայական թվերի» մասին է։
նիժնի նովգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73655953_200:0:1400:900_1920x0_80_0_0_0cc562d3cea22020d51288ebab8cc798.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիժնի նովգորոդ, տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ շոյգու, видео
նիժնի նովգորոդ, տեսանյութեր, տեսանյութ, սերգեյ շոյգու, видео
Օդային ռումբերի և արկերի արտադրություն Նիժնի Նովգորոդում. Շոյգուն ստուգումներ է անցկացրել
18:08 21.03.2024 (Թարմացված է: 18:10 21.03.2024) ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ Նիժնի Նովգորոդի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավարար մակարդակով ապահովում են հրետանային համակարգերի մատակարարումը հատուկ ռազմական գործողության գոտի:
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստուգել է Նիժնի Նովգորոդի մարզի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից պետական պաշտպանական պատվերի կատարման ընթացքը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը ձեռնարկությունում ստուգել է խոցման ավիացիոն միջոցների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրետանային և տանկային արկերի արտադրությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործարանի գլխավոր տնօրենը Շոյգուին զեկուցել է, որ ձեռնարկությունը պետական պաշտպանության պատվերի առաջադրանքը կատարում է «ամբողջ ծավալով, իսկ ընթացիկ տարվա սկզբից զգալիորեն ավելացրել է արտադրանքի ծավալը»։
Նախարարն իր հերթին նշել է, որ Նիժնի Նովգորոդի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները բավարար մակարդակով ապահովում են հրետանային համակարգերի մատակարարումը հատուկ ռազմական գործողության գոտի:
Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ 2023 թվականին Ռուսաստանի զինված ուժերի համար սպառազինության արտադրությունն ու մատակարարումները մի շարք դիրքերում ավելացել են 10-12 անգամ։ Խոսքը «հսկայական թվերի» մասին է։