https://arm.sputniknews.ru/20240321/khist-zbaghvats-en-miajn-dimumy-vercrin-karavarutjunic-durs-ekats-qimikvosnery-dzhgvoh-en-73632341.html
Խիստ զբաղված են, միայն դիմումը վերցրին. կառավարությունից դուրս եկած քիմիկոսները դժգոհ են
Խիստ զբաղված են, միայն դիմումը վերցրին. կառավարությունից դուրս եկած քիմիկոսները դժգոհ են
Sputnik Արմենիա
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T11:20+0400
2024-03-21T11:20+0400
2024-03-21T11:23+0400
բողոքի ակցիա
հհ կառավարություն
քիմիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73630861_0:0:1600:901_1920x0_80_0_0_a32131536d7ae67eb7cf280c42fdf238.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 աշխատակից և փաստաբանը բողոքի ակցիայի ընթացքում մտան կառավարության շենք, սակայն նրանց որևէ մեկը չի ընդունել։Ավելի վաղ հայտնել ենք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի է, բայց այնուամենայնիվ, գոնե նրա հետ հանդիպում են պահանջում։Հետագա քայլերի մասին խոսելով` քիմիկոսը շեշտեց, որ անորոշ վիճակ է, նույնիսկ չգիտեն ինչ անել։Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ Այնտեղի սարքերի միջոցով նաև գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարածաշրջանի համար։Քիմիկոսները կառավարության շենքի մոտ են. նրանք Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/15/73630861_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6e7e740889fe8c76b5bb764d2de6139e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, հհ կառավարություն, քիմիկոս
բողոքի ակցիա, հհ կառավարություն, քիմիկոս
Խիստ զբաղված են, միայն դիմումը վերցրին. կառավարությունից դուրս եկած քիմիկոսները դժգոհ են
11:20 21.03.2024 (Թարմացված է: 11:23 21.03.2024) Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 աշխատակից և փաստաբանը բողոքի ակցիայի ընթացքում մտան կառավարության շենք, սակայն նրանց որևէ մեկը չի ընդունել։
Ավելի վաղ
հայտնել ենք` քիմիկոսները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել. իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ (միավորվում է 3 կառույց` Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը) կառուցվող բնակելի շենքի շինթույլտվությունը Երևանի քաղաքապետարանը տվել է 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։
«Մեզ ոչ ոք չընդունեց, չցանկացան լսել, ասացին որևէ մեկը տեղում չի կամ խիստ զբաղված են։ Ընդամենը մեր դիմումը մուտք արեցին, մեզ ստացական տվեցին ու ասացին, որ հետևենք, թե ինչ է լինելու»,– նշեց ինստիտուտի գիտնականներից մեկը։
Այժմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի է, բայց այնուամենայնիվ, գոնե նրա հետ հանդիպում են պահանջում։
Հետագա քայլերի մասին խոսելով` քիմիկոսը շեշտեց, որ անորոշ վիճակ է, նույնիսկ չգիտեն ինչ անել։
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում նոր դեղամիջոցներ են արտադրվում, դրանք Ուկրաինա և Բելառուս են արտահանվում։ Այնտեղի սարքերի միջոցով նաև գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տարածաշրջանի համար։