https://arm.sputniknews.ru/20240321/karevvorum-enq-khaghaghutjan-evrvopakan-gvortsiqi-mijvocvov-hhin-ajakcely-alen-simvonjan-73638700.html
Կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով ՀՀ–ին աջակցելը. Ալեն Սիմոնյան
Կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով ՀՀ–ին աջակցելը. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը Եվրախորհրդարանին երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձևի... 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T14:14+0400
2024-03-21T14:14+0400
2024-03-21T14:23+0400
հայաստան
ալեն սիմոնյան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60388897_0:0:1600:901_1920x0_80_0_0_748cdeec5eaa6026d72f0c36d5f6606f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ–ն անհամբերությամբ սպասում է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11–րդ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Սիմոնյանը նաև նշել է, որ ՀՀ–ի համար առաջնահերթություն են մնում տարածաշրջանային անվտանգությունը և Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը։«Այս առումով մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից»,– ընդգծել է Սիմոնյանը։ԱԺ նախագահը Եվրախորհրդարանին երախտագիտությունն է հայտնել Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձևի համար։Ըստ նրա` սա ևս մեկ վառ ապացույց է Հայաստանի և ԵՄ–ի միջև առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաև հայ ժողովրդի կամքն ու ձգտումները։Սիմոնյանը նաև ասել է, որ Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին։«Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ։ Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն։ Մենք ծափահարում ենք ԵՄ–ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները»,– հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը։Ալեն Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու և հետագայում ընդլայնելու համար։Նշենք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին, իսկ մարտի 22-25-ը մեկնելու է Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` մասնակցելու Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1e/60388897_33:0:1456:1067_1920x0_80_0_0_cafaef51c3e68277c5371a33f52b460d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, եվրամիություն
հայաստան, ալեն սիմոնյան, եվրամիություն
Կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով ՀՀ–ին աջակցելը. Ալեն Սիմոնյան
14:14 21.03.2024 (Թարմացված է: 14:23 21.03.2024) ԱԺ նախագահը Եվրախորհրդարանին երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձևի համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ–ն անհամբերությամբ սպասում է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11–րդ լիագումար նստաշրջանում իր ելույթի ժամանակ այս հայտարարությունն է արել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա կլինի Հայաստան–ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը մարդկանց միջև շփումները խթանելուն զուգահեռ շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին»,– ասել է նա։
Սիմոնյանը նաև նշել է, որ ՀՀ–ի համար առաջնահերթություն են մնում տարածաշրջանային անվտանգությունը և Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու դիվերսիֆիկացնելը։
«Այս առումով մենք կարևորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից»,– ընդգծել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը Եվրախորհրդարանին երախտագիտությունն է հայտնել Եվրոպական միության և Հայաստանի միջև ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ ընդունած վերջին բանաձևի համար։
Ըստ նրա` սա ևս մեկ վառ ապացույց է Հայաստանի և ԵՄ–ի միջև առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաև հայ ժողովրդի կամքն ու ձգտումները։
Սիմոնյանը նաև ասել է, որ Արևելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման և բարեփոխումների ուղին։
«Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ։ Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն։ Մենք ծափահարում ենք ԵՄ–ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները»,– հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու և հետագայում ընդլայնելու համար։
Նշենք, որ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին, իսկ մարտի 22-25-ը մեկնելու է Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` մասնակցելու Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։