https://arm.sputniknews.ru/20240321/kalanqic-azat-e-ardzakvel-bvoghvoqi-akciaji-masnakic-arcakhci-eritasardy-mkhitar-ohanjanjany-73666200.html
Կալանքից ազատ է արձակվել բողոքի ակցիայի մասնակից արցախցի երիտասարդը` Մխիթար Օհանջանյանը
Կալանքից ազատ է արձակվել բողոքի ակցիայի մասնակից արցախցի երիտասարդը` Մխիթար Օհանջանյանը
Sputnik Արմենիա
21 ամյա երտասարդը կալանավորվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T19:01+0400
2024-03-21T19:01+0400
2024-03-21T19:04+0400
բողոքի ակցիա
արցախ
երիտասարդ
կալանք
մխիթար օհանջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66404974_0:43:1600:943_1920x0_80_0_0_35d8dd73a8e683b95a196f26ad84b309.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այսօր առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 2023 թ.–ի սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիային մասնակցած արցախցի Մխիթար Օհանջանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։«Քիչ առաջ (5–ամսյա կալանքից հետո) Առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Մխիթար Օհանջանյանը, որը Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ է: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,– գրել է նա։21 ամյա երիտասարդը կալանավորվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։Մխիթար Օհանջանյանը մասնակցել է 2023 թ.–ի սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Երևանում տեղի ունեցած ցույցերին։ Նա հետախուզման մեջ էր 2023 թ.–ի հոկտեմբերի 24-ից։ Նրան Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու կալանավորել էին հոկտեմբերի 27-ին։Մխիթար Օհանջանյանի պաշտպանությամբ զբաղվում էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին մի խումբ արցախցիներ շրջափակել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքը։ Ցուցարարները բողոքում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից ԱՀ բոլոր պետաշխատողները, բացի իշխանության մարմինների առաջին դեմքերից ու որոշ կառույցների աշխատակազմերի ղեկավարներից, ազատվել են աշխատանքից` առանց աշխատավարձ ստանալու։Արցախցիները երկու անգամ ներխուժեցին ներկայացուցչության շենք, փողոցում էլ ծեծեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ոմանք գոհ չմնացին հանդիպման արդյունքներից ու նախագահի` իրենց տրված պատասխաններից։Լարված մթնոլորտը փորձում էին հանդարտեցնել իրավապահները։ Հավաքի 10 մասնակիցներ ձերբակալվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/19/66404974_32:0:1456:1068_1920x0_80_0_0_b0880eaf80c4fe25a93c1c66cea6a61e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, արցախ, երիտասարդ, կալանք, մխիթար օհանջանյան
բողոքի ակցիա, արցախ, երիտասարդ, կալանք, մխիթար օհանջանյան
Կալանքից ազատ է արձակվել բողոքի ակցիայի մասնակից արցախցի երիտասարդը` Մխիթար Օհանջանյանը
19:01 21.03.2024 (Թարմացված է: 19:04 21.03.2024) 21 ամյա երտասարդը կալանավորվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Այսօր առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 2023 թ.–ի սեպտեմբերի 19-ի բողոքի ակցիային մասնակցած արցախցի Մխիթար Օհանջանյանը: Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Քիչ առաջ (5–ամսյա կալանքից հետո) Առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Մխիթար Օհանջանյանը, որը Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ է: 11 չնահանջողների դատը շարունակվում է»,– գրել է նա։
21 ամյա երիտասարդը կալանավորվել էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
Մխիթար Օհանջանյանը մասնակցել է 2023 թ.–ի սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին
Երևանում տեղի ունեցած ցույցերին։ Նա հետախուզման մեջ էր 2023 թ.–ի հոկտեմբերի 24-ից։ Նրան Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու կալանավորել էին հոկտեմբերի 27-ին։
Մխիթար Օհանջանյանի պաշտպանությամբ զբաղվում էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 20-ին մի խումբ արցախցիներ
շրջափակել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքը։ Ցուցարարները բողոքում էին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝
հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի` հոկտեմբերի 1-ից ԱՀ բոլոր պետաշխատողները, բացի իշխանության մարմինների առաջին դեմքերից ու որոշ կառույցների աշխատակազմերի ղեկավարներից, ազատվել են աշխատանքից` առանց աշխատավարձ ստանալու։
Արցախցիները երկու անգամ
ներխուժեցին ներկայացուցչության շենք, փողոցում էլ
ծեծեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցեց բողոքի ակցիայի մասնակիցների հետ, սակայն ոմանք գոհ չմնացին հանդիպման արդյունքներից ու նախագահի` իրենց տրված պատասխաններից։
Լարված մթնոլորտը փորձում էին հանդարտեցնել իրավապահները։
Հավաքի 10 մասնակիցներ ձերբակալվեցին։