00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են հեղեղվում Երևանի փողոցները. կոմունալ ծառայության նախկին պետը` խնդիրների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
Մարտի 18-19-ին տեղացած առատ անձրևի պատճառով Երևանում բազմաթիվ փողոցներ ջրով էին ծածկվել։ Տարիներ շարունակ անլուծելի մնացող խնդրի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի շինարարության, բարեկարգման և կոմունալ բաժնի նախկին պետ Վարդան Աղաբեկյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Ամեն անգամ հորդ անձրևից հետո Երևանի փողոցների հեղեղումների հիմնական պատճառը խցանված հեղեղատարներն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի շինարարության, բարեկարգման և կոմունալ բաժնի նախկին պետ Վարդան Աղաբեկյանը։
«Ձմեռվա սեզոնի ավարտին, երբ հավաքարարները փողոցները մաքրում են, փոշին ամբողջությամբ լցնում են ջրահեռացման դիտահորերի մեջ։ Իսկ այս տարի, քանի որ ձմեռը մեզ մոտ խիստ էր, փողոցներում ավազ շատ էր ցանվել։ Եվ այդ ամբողջ ավազի, աղի մնացորդները, «շլակը» ես ինքս քանի անգամ տեսել եմ, որ ամբողջությամբ լցնում են հեղեղատարների մեջ, ինչը խցանում է առաջացնում»,– ասաց մեր զրուցակիցը` հիշելով Աճառյան, Մյասնիկյան փողոցների հեղեղումը, Կորյուն–Տերյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարը, երբ տրոլեյբուսի անիվն ընկել էր ջրի հետևանքով բացված խրամուղու մեջ։
«Եթե ջուրը կարողանար հեղեղատարով անցնել, խրամուղի չէր բացի։ Այսինքն` եթե հեղեղետարը խցանված է լինում, ջուրն ամբողջությամբ լվանում է հողի շերտը և փոսեր բացում»,– ասաց Աղաբեկյանը` դրանով բացատրելով նաև վերջին անձրևներից հետո երևանյան փողոցներում փոսերի ավելացումը։
Խնդրի լուծման առաջին բանալին, ըստ մասնագետի, քաղաքային իշխանության սրտացավ վերաբերմունքն է, երկրորդը` համակցված աշխատանքը քաղաքային, վարչական շրջանների իշխանությունների և «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետների միջև։
ՀՀ–ում ջրամատակարարման ու ջրահեռացման 1 խմ-ի արժեքը վերջին 12 տարիներին
Տարիներ առաջ ճանապարհաշինական ծրագրի հետևանքով փակվեց Գետառի հունը, որը մայրաքաղաքի համար որպես բաց հեղեղատար էր։ Գետի հունը փակելու հետևանքով, Վարդան Աղաբեկյանի գնահատամբ, հեղեղումների ռիսկը մեծացել է, անձրևաջրերն էլ հոսելու տեղ չունեն` կուտակվում են փողոցում, ներթափանցում ասֆալտի շերտի տակ ու քայքայում այն։

«Ժամանակին մենք ձյունը հավաքում էինք, տանում, լցնում էինք Գետառի մեջ։ Այսինքն` Գետառը որպես բաց հեղեղատար էր ծառայում։ Հիմա հունն ամբողձությամբ փակել են։ Նախատեսված էր, որ Խանջյան փողոցում կուտակվող ջուրը լցվում էր Գետառի մեջ, գազանանոցի մոտ կուտակվող ջուրը լցվում էր գետը։ Հիմա նման բան գոյություն չունի, Գետառն ամբողջությամբ փակ է։ Բա էդ ջուրն ո՞ւր պիտի գնա»,– հռետորական հարց է հնչեցնում մասնագետը։

Մարտի 18-19-ին Երևանում տեղացած առատ անձրևի պատճառով մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներում կուտակված ջուրը հեղեղումների պատճառ էր դարձել։ Հատկապես մեծ ծավալի անձևաջուր էր կուտակվել Աճառյան և Մյասնիկյան պողոտաներում` բուսաբանական այգու հարակից հատվածում։ Հեղեղվել էր Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցումը, քանի որ փողոցում կուտակված ջուրը, այլ ուղի չգտնելով, հոսել էր ցած ու այնտեղ էլ «հանդիպել» չաշխատող ջրահեռացման համակարգին։
Դանիելյան. «Երևանի ջրահեռացման համակարգը բոլորովին պատրաստ չէ հեղեղումներին»
Անձրևաջրերի պատճառով մի շարք փողոցներում վնասվել էր ասֆալտը, ինչի հետևանքով ավտոմեքենաներն ընկել էին ջրափոսերն ու վնասվել։
Լրահոս
0