https://arm.sputniknews.ru/20240321/hhum-uzum-en-voraki-nshanner-tal-ynkerutjunnerin-ev-ajd-pvordzy-taratsel-eatm-i-vra-73637580.html
ՀՀ–ում ուզում են «որակի նշաններ» տալ ընկերություններին և այդ փորձը տարածել ԵԱՏՄ-ի վրա
ՀՀ–ում ուզում են «որակի նշաններ» տալ ընկերություններին և այդ փորձը տարածել ԵԱՏՄ-ի վրա
Sputnik Արմենիա
Մրցանակաբաշխությունն իրականացվելու է մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T13:33+0400
2024-03-21T13:33+0400
2024-03-21T13:34+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35543166_0:68:1600:968_1920x0_80_0_0_9b46403eb36ea959620dfff10148dee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունը բիզնեսի ներկայացուցիչներին պարգևներ կտա ապրանքների և ծառայությունների որակի համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որմրցանակները կհանձնվեն ամեն տարի նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նվիրված կլինեն Որակի համաշխարհային օրվան, որը սահմանել է Որակի եվրոպական կազմակերպությունը (ինքնավար կազմակերպություն, որը կապված չէ ԵՄ կառույցների հետ):Մրցանակները կտրվեն փոքր և միջին բիզնեսի (մինչև 200 աշխատակից) և խոշոր բիզնեսի (ավելի քան 200) կատեգորիաներում:Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. ՕվերչուկՈրակի համար մրցանակների նման մրցույթներն անցկացնում են մասնավոր ընկերությունները։ Սակայն պետական մրցույթի ժյուրին բաղկացած է լինելու ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչների։ Բացի այդ նախարարը նշեց, որ գնահատման մեթոդաբանությունը հասկանալի ու թափանցիկ կլինի։Առաջին փուլում նրանք կանցկացնեն ապրանքների փաստաթղթերի փորձաքննություն, երկրորդ փուլում՝ արտադրության վայրի (կամ առևտրի կամ ծառայությունների օբյեկտի) գնահատում։Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանձնարարեց ստուգել, թե արդյոք հնարավոր է հասնել նման մրցույթների արդյունքների փոխադարձ ճանաչմանը ԵԱՏՄ այլ երկրների հետ:Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35543166_0:0:1600:1200_1920x0_80_0_0_77d5f7ae108822de214f16ddc0e286ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գևորգ պապոյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գևորգ պապոյան
ՀՀ–ում ուզում են «որակի նշաններ» տալ ընկերություններին և այդ փորձը տարածել ԵԱՏՄ-ի վրա
13:33 21.03.2024 (Թարմացված է: 13:34 21.03.2024) Մրցանակաբաշխությունն իրականացվելու է մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի կառավարությունը բիզնեսի ներկայացուցիչներին պարգևներ կտա ապրանքների և ծառայությունների որակի համար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որմրցանակները կհանձնվեն ամեն տարի նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը և նվիրված կլինեն Որակի համաշխարհային օրվան, որը սահմանել է Որակի եվրոպական կազմակերպությունը (ինքնավար կազմակերպություն, որը կապված չէ ԵՄ կառույցների հետ):
Մրցանակները կտրվեն փոքր և միջին բիզնեսի (մինչև 200 աշխատակից) և խոշոր բիզնեսի (ավելի քան 200) կատեգորիաներում:
Որակի համար մրցանակների նման մրցույթներն անցկացնում են մասնավոր ընկերությունները։ Սակայն պետական մրցույթի ժյուրին բաղկացած է լինելու ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչների։ Բացի այդ նախարարը նշեց, որ գնահատման մեթոդաբանությունը հասկանալի ու թափանցիկ կլինի։
Առաջին փուլում նրանք կանցկացնեն ապրանքների փաստաթղթերի փորձաքննություն, երկրորդ փուլում՝ արտադրության վայրի (կամ առևտրի կամ ծառայությունների օբյեկտի) գնահատում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանձնարարեց ստուգել, թե արդյոք հնարավոր է հասնել նման մրցույթների արդյունքների փոխադարձ ճանաչմանը ԵԱՏՄ այլ երկրների հետ: