00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն պատրաստ է աշխատել գործընկերների հետ նոր ատոմակայան կառուցելու գործում. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բաժանորդագրվել
Վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Այս մասին այսօր Բրյուսելում միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28 կոնֆերանսում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:
© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ
Премьер-министр Никол Пашинян на первом саммите по ядерной энергии (21 марта 2024). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ
«Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը:
«Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է»
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար։
© Photo : official site of the Prime Minister of RAԲրյուսելում անցկացվեց միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովը
Премьер-министр Никол Пашинян на первом саммите по ядерной энергии (21 марта 2024). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Բրյուսելում անցկացվեց միջուկային էներգիայի առաջին գագաթնաժողովը
Նշենք, որ գագաթնաժողովը տեղի է ունենում 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28) համաձայնեցված գլոբալ ֆոնդում միջուկային էներգիայի պատմական ընդգրկումից հետո։
Հիշեցնենք` վերջին երկու տարիներին Հայաստանը բանակցում է նոր ատոմակայանի կառուցման համար գործընկերոջ ընտրության համար։ Քննարկվում են առաջարկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից և այլ երկրներից։
Լրահոս
0