00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցավոր սխեմա ՀՀ–ում. օղի արտադրող ընկերությունը շուրջ 3,2 մլրդ դրամ հարկեր է թաքցրել

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՕղի
Օղի - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2024
Օղի
Բաժանորդագրվել
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից 1,6 միլիարդ դրամը վերականգնվել է։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանում օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը հանցավոր սխեմայի կիրառմամբ շուրջ 3,2 մլրդ դրամի հարկեր է թաքցրել պետությունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ ալկոհոլային սպիրտի թորման և օղու արտադրման ոլորտում երկար տարիներ գործունեություն իրականացրած Ռ.Գ.-ին և Ն.Հ.-ին պատկանող «Ռ․․․» ՍՊԸ–ն 2017-2021 թվականների ընթացքում առանց հաշվապահական փաստաթղթերի ձեռք է բերել շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտ։
Սպիրտի օրինական շրջանառության իմիտացիա ստեղծելու համար նշված երկու անձինք հանցավոր համաձայնության են եկել երկար տարիներ ալկոհոլային խմիչքների ոլորտում գործունեություն ծավալած Ա.Գ.-ի հետ։ Նրանք պայմանավորվել են որոշակի վճարի դիմաց տարբեր անձանց տվյալներով ընկերություններ ստեղծել և դրանց միջոցով շուրջ 1.200 տոննա ալկոհոլային սպիրտի շրջանառությունն իրականացնել:
2017 և 2019թթ․ պետական գրանցում են ստացել 2 ընկերություններ, որոնք ձեռք են բերել ալկոհոլային սպիրտի թորման և օղիների արտադրման լիցենզիա:
Հետագայում հնարավոր հարկային պարտավորությունները վճարելուց խուսափելու համար Ա.Գ.-ն նշված ընկերությունների տնօրեններ է նշանակել հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց:
«2017թ. նոյեմբեր-2018թ. մայիս ամիսների, ինչպես նաև 2019թ. դեկտեմբեր-2020թ. մայիս ամիսների ընթացքում «Ռ․․․» ՍՊԸ–ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձինք նշված երկու ընկերությունների անվամբ դուրս են գրել ընդհանուր շուրջ 1140 տոննա ալկոհոլային՝ 96 տոկոսանոց սպիրտի մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ, սակայն սպիրտի փաստացի մատակարարումը կատարվել է «Ռ․․․» ՍՊ ընկերության կողմից: Փոխարենը նշված ընկերությունները դուրս են գրել ընդհանուր շուրջ 1․515․000 շիշ օղու մատակարարման «անապրանք» հարկային հաշիվներ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշված երկու ընկերություններից մեկը հետագայում լուծարվել է, մյուսը գտնվում է լուծարային գործընթացում:
Նույն հանցավոր սխեման կիրառվել է նաև 2021թ․ մարտին։ Այս դեպքում ներգրավվել է ակցիզային դրոշմանիշներ ունեցող նոր՝ 2016թ․ պետական գրանցում ստացած ընկերություն: Լուծարային գործընթացում գտնվող «Ռ․․․» ՍՊԸ-ի գործունեությունը շարունակելու նպատակով 2021թ․ մարտ ամսին Ռ.Գ.-ի կողմից հիմնադրվել է այլ՝ «Է․․․» ՍՊԸ-ն։ Այդ ՍՊԸ տնօրենին փոխանցվել է վերոնշյալ ընկերության անվամբ ստացված 444.660 հատ ակցիզային դրոշմանիշ, որոնց օգտագործմամբ Ռ.Գ.-ի կողմից հիմնադրված այլ ՍՊԸ-ի արտադրական հասցեում արտադրվել, սակայն մյուս ընկերության անունով պիտակավորվել է 4660 շիշ օղի:
Այդ օղիներից ՀՀ տարածքում գործող մանրածախ առևտրով զբաղվող տարբեր տնտեսվարողներին իրացվել է շուրջ 1.862 շիշ, մնացորդային՝ արտադրված 2.798 շիշ օղիները հայտնաբերվել են խուզարկության ժամանակ, իսկ 440.000 հատ ակցիզային դրոշմանիշերը փոխանցվել են նախաքննական մարմնին:
Ամբողջությամբ բացահայտվել է հանցագործության սխեման, դրանում ներգրավված անձանց շրջանակը: Քրեական հետապնդումներ են հարուցվել 4 անձանց նկատմամբ։ Հանցավոր մեխանիզմում ներգրավված անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ։
ՀՀ ՊԵԿ են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի արդյունքում պարզվել է, որ «Ռ․․․» և «Է․․․» ՍՊԸ–ների փաստացի սեփականատերեր Ռ.Գ.-ն և Ն.Հ.-ն խուսափել են առանձնապես խոշոր չափերով 2.381.238.862 դրամ հարկեր վճարելուց, որը հաշվարկված 811.817.885 դրամ տույժերի հետ միասին կազմում է 3.193.056.747 դրամ:
Նախաքննության ընթացքում հիշյալ անձանց կողմից արդեն իսկ պետությանը պատճառված 3.193.056.747 դրամ վնասից 1.671.527.000 դրամը վերականգնվել է, որն ուղղվել է հարկային պարտավորությունների մարմանը, իսկ մնացյալ մասով կազմվել է վճարման ժամանակացույց:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված վնասից մոտ 78,5 միլիոնը վերականգնվել է
Լրահոս
0