https://arm.sputniknews.ru/20240321/baqvi-pahanjats-taratsqnery-hhi-mi-masn-en-pativ-unem-khmbakcutjan-patgamavvor-73643983.html
Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն այդ տարածքներից զորքերի հետքաշման մասին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունի։ 21.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-21T15:07+0400
2024-03-21T15:07+0400
2024-03-21T15:09+0400
հայաստան
ադրբեջան
աննա մկրտչյան
տավուշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_0:22:1601:922_1920x0_80_0_0_16239f2f7a5858169680535222f111e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Այն հատվածները, որոնք պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի տարածքի մի մասն են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։Նրա խոսքով՝ նման գործողությունները պետական հանցագործություն են, սակայն ՀՀ ԱԱԾ-ից և ՔԿ-ից նման գնահատական սպասել չի կարելի ներկա պայմաններում, քանի որ նրանք այլ բաներով են զբաղված։Լրագրողի ճշտգրտող հարցին, թե արդյոք պատգամավորն Ադրբեջանի պահանջած տարածքը, որի մասին խոսել է Փաշինյանը, ՀՀ-ի տարածքն է համարում, Մկրտչյանն ասաց՝ Սահմանադրության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն են:Հիշեցնենք` մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ՀՀ ո՞ր գյուղերի կենսական տարածքներն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–նՆիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28577947_73:0:1492:1064_1920x0_80_0_0_54d88f5176763e30ecdd8855690b6e1d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, աննա մկրտչյան, տավուշ
հայաստան, ադրբեջան, աննա մկրտչյան, տավուշ
Բաքվի պահանջած տարածքները ՀՀ–ի մի մասն են. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
15:07 21.03.2024 (Թարմացված է: 15:09 21.03.2024) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն այդ տարածքներից զորքերի հետքաշման մասին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունի։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Այն հատվածները, որոնք պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի տարածքի մի մասն են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մենք կարծում ենք, որ այնտեղ, որտեղ կանգնած են եղել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, բնականաբար, մինչև Նիկոլ Փաշինյանի կողմից գրավոր և բանավոր համաձայնությունների հիման վրա հանձնվելը, դրանք Հայաստանի տարածքներն են։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ զորքերի հետքաշման մասին ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունի»,- ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ նման գործողությունները պետական հանցագործություն են, սակայն ՀՀ ԱԱԾ-ից և ՔԿ-ից նման գնահատական սպասել չի կարելի ներկա պայմաններում, քանի որ նրանք այլ բաներով են զբաղված։
Լրագրողի ճշտգրտող հարցին, թե արդյոք պատգամավորն Ադրբեջանի պահանջած տարածքը, որի մասին խոսել է Փաշինյանը, ՀՀ-ի տարածքն է համարում, Մկրտչյանն ասաց՝ Սահմանադրության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն են:
Հիշեցնենք` մարտի 9-ին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ էր ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին մեկնել էր Տավուշի մարզ և հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Նա ասել էր, որ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։