https://arm.sputniknews.ru/20240320/yntrvum-en-nakhagtsery-vorvonq-kfinansavvorven-eatm-ajakcutjan-mekhanizmi-mijvocvov-overchuk-73596331.html
Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. Օվերչուկ
Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել փոխգործակցությունը։ 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T16:34+0400
2024-03-20T16:34+0400
2024-03-20T16:36+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ալեքսեյ օվերչուկ
նախագիծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70092383_0:47:1601:947_1920x0_80_0_0_3ffc9d812fee082753c4e04feea2be83.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի –Sputnik. Արդեն սկսվել են այն նախագծերի ընտրության աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են ԵԱՏՄ-ի՝ արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմի միջոցով։ Այս մասին ՌԴՊետդումայում լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։«Մենք հստակեցրել ենք ֆինանսավորման աղբյուրները և սահմանել կանոնները։ Այժմ [Եվրասիական տնտեսական] հանձնաժողովն ակտիվ աշխատանք է իրականացնում կոնկրետ նախագծերի ընտրության ուղղությամբ, որոնք, ըստ էության, աջակցություն կստանան արդեն եվրասիական ինտեգրման մեխանիզմների միջոցով»,-նշել է կառավարության նախագահի տեղակալը։ԵԱՏՄ–ի հոբելյանական նիստը կկայանա Մոսկվայում. ՊուտինՕվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել նաև փոխգործակցությունը էներգետիկ և պարենային անվտանգության, տրանսպորտային-լոգիստիկ կապի զարգացման շրջանակներում, առաջին հերթին՝ դեպի գլոբալ Հարավ և Արևելք շուկաների վերակողմնորոշման, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ:«Շատ կարևոր է, որ այս կարևոր խնդիրների շուրջ մեզ հաջողվել է կոնսենսուսի հասնել ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-նշել է նա:ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը:Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70092383_12:0:1436:1068_1920x0_80_0_0_7d2c37956a74dd213bcafdb31cbe0a65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ, նախագիծ
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ, նախագիծ
Ընտրվում են նախագծերը, որոնք կֆինանսավորվեն ԵԱՏՄ աջակցության մեխանիզմի միջոցով. Օվերչուկ
16:34 20.03.2024 (Թարմացված է: 16:36 20.03.2024) Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել փոխգործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի –Sputnik. Արդեն սկսվել են այն նախագծերի ընտրության աշխատանքները, որոնք ֆինանսավորվելու են ԵԱՏՄ-ի՝ արդյունաբերական կոոպերացիային աջակցելու մեխանիզմի միջոցով։ Այս մասին ՌԴՊետդումայում լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք հստակեցրել ենք ֆինանսավորման աղբյուրները և սահմանել կանոնները։ Այժմ [Եվրասիական տնտեսական] հանձնաժողովն ակտիվ աշխատանք է իրականացնում կոնկրետ նախագծերի ընտրության ուղղությամբ, որոնք, ըստ էության, աջակցություն կստանան արդեն եվրասիական ինտեգրման մեխանիզմների միջոցով»,-նշել է կառավարության նախագահի տեղակալը։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ գործընկերներին հաջողվել է առաջ մղել նաև փոխգործակցությունը էներգետիկ և պարենային անվտանգության, տրանսպորտային-լոգիստիկ կապի զարգացման շրջանակներում, առաջին հերթին՝ դեպի գլոբալ Հարավ և Արևելք շուկաների վերակողմնորոշման, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ:
«Շատ կարևոր է, որ այս կարևոր խնդիրների շուրջ մեզ հաջողվել է կոնսենսուսի հասնել ԵԱՏՄ մեր գործընկերների հետ»,-նշել է նա:
ԵԱՏՄ կազմում ընդգրկված է հինգ երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը: