https://arm.sputniknews.ru/20240320/verin-larsvov-ancnvogh-tshanaparhy-bacvel-e-bernatarneri-hamar-73605729.html
Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Ճանապարհն առավոտյան փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T18:52+0400
2024-03-20T18:52+0400
2024-03-20T18:52+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ռուսաստան
վերին լարս
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26907597_20:0:982:541_1920x0_80_0_0_9638091b9890d50b9b4a23ef7a360cb3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:Նշենք, որ ճանապարհն այսօր առավոտյան էր փակվել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/18/26907597_140:0:861:541_1920x0_80_0_0_bb808b6d170fa768d80c3dd579f1f48d.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, վերին լարս, ճանապարհ
հայաստան, վրաստանի հանրապետություն, ռուսաստան, վերին լարս, ճանապարհ
Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Ճանապարհն առավոտյան փակվել էր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Վերին Լարսի անցակետով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց նա:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Նշենք, որ ճանապարհն այսօր առավոտյան էր փակվել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: