https://arm.sputniknews.ru/20240320/ukrainakan-s-200-hrtiri-bekvornern-ynkel-en-kurski-kentrvonum-marzpet-73576910.html
Ուկրաինական С-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում. մարզպետ
Ուկրաինական С-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում. մարզպետ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ ուկրաինական Ս-200 զենիթահրթիռը փոփոխվել է ցամաքային թիրախները խոցելու համար: 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T10:54+0400
2024-03-20T10:54+0400
2024-03-20T10:54+0400
կուրսկ
հրթիռ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/14/73575542_0:156:1214:839_1920x0_80_0_0_5bb15d1191226f21b0666b1a7132cb78.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցված Ս-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում և քաղաքի այլ շրջաններում: Տեղեկությունն իր Telegram-ալիքում գրել է Կուրսկի մարզպետՌոման Ստարովոյտը։Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել: Վնասվել են մի քանի տանիքներ։Ստարովոյտի խոսքով՝ օրվա լուսավոր ժամերին մասնագետները հետազոտություն կանցկացնեն։ Մարզպետը կոչ է արել բնակիչներին չմոտենալ հրթիռների բեկորներին և հայտարարել դրանց հայտնաբերման մասին 112 հեռախոսահամարով:Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի Զինված ուժերը կասեցրել են Կուրսկի շրջանի օբյեկտների ուղղությամբ ցամաքային թիրախները խոցելու համար վերասարքավորված Ս-200 զենիթային հրթիռով գրոհելու Ուկրաինայի զինված ուժերի փորձը: Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 22:30-ին: Բացի այդ, զինվորականները նշել են, որ Բելգորոդի շրջանի վրա վնասազերծել են Patriot հրթիռ։
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/14/73575542_0:14:1214:926_1920x0_80_0_0_f513cd17fe5e78d482bea7ba6a33d222.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կուրսկ, հրթիռ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
կուրսկ, հրթիռ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինական С-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում. մարզպետ
ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ ուկրաինական Ս-200 զենիթահրթիռը փոփոխվել է ցամաքային թիրախները խոցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցված Ս-200 հրթիռի բեկորներն ընկել են Կուրսկի կենտրոնում և քաղաքի այլ շրջաններում: Տեղեկությունն իր Telegram-ալիքում գրել է Կուրսկի մարզպետՌոման Ստարովոյտը։
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել: Վնասվել են մի քանի տանիքներ։
Ստարովոյտի խոսքով՝ օրվա լուսավոր ժամերին մասնագետները հետազոտություն կանցկացնեն։ Մարզպետը կոչ է արել բնակիչներին չմոտենալ հրթիռների բեկորներին և հայտարարել դրանց հայտնաբերման մասին 112 հեռախոսահամարով:
«Եթե հրթիռային վտանգ հայտարարվի և մինչև ժամը 8:00-ն չհանվի, ապա Կուրսկի դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատի», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի Զինված ուժերը կասեցրել են Կուրսկի շրջանի օբյեկտների ուղղությամբ ցամաքային թիրախները խոցելու համար վերասարքավորված Ս-200 զենիթային հրթիռով գրոհելու Ուկրաինայի զինված ուժերի փորձը: Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 22:30-ին: Բացի այդ, զինվորականները նշել են, որ Բելգորոդի շրջանի վրա վնասազերծել են Patriot հրթիռ։