00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Վարդազարյան
Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան
09:48
5 ր
Տիգրան Աբրահամյան
Ներկայում պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք․Աբրահամյան
09:54
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանր երկընտրանքի առջև. պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ

© Sputnik / David GalstyanՈսկեպար
Ոսկեպար - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Ոսկեպար
Բաժանորդագրվել
Աննախադեպ ու անսպասելի փոփոխությունների ժամանակներում ենք ապրում։
Տասնամյակներ շարունակ պատերազմի մասին խոսակցություններ էինք լսում սահմանի այն կողմից՝ Բաքվից, հիմա պատերազմի վտանգի մասին մեզ պարբերաբար հիշեցնում են հենց մեր հարազատ ղեկավարները։

«Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում»,- մի քանի անգամ պնդեց Հայաստանի վարչապետը՝ հանդիպելով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ։ Սակայն բոլորը, այդ թվում, իհարկե, մեր երկրի ղեկավարները, քաջ գիտակցում են, որ եթե մենք պատերազմ չենք ցանկանում, ամենևին չի նշանակում, որ պատերազմ չի լինի, նույնիսկ եթե մենք լրջագույն զիջումների դիմենք և օրական երեք անգամ կրկնենք, որ պատերազմ չենք ցանկանում։

Այդ դեպքում ուղղակի պարզ չէ, թե ինչու ենք այդքան հաճախ կրկնում նույն բանը։ Չէ՞ որ դառը փորձ ունենք` մոտ կես տարի շարունակ գրեթե ամեն շաբաթ տարբեր առիթներով նորից ու նորից հավաստիացնում էինք, թե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այսքան քառակուսի կիլոմետրի վրա՝ ակնկալելով, որ հակառակ կողմն էլ նույնը կանի և հրապարակավ կհնչեցնի մեր հարազատ 29 հազար 800-ը։ Մեր ուզած այդ թիվը ոչ մի անգամ չլսեցինք ադրբեջանցի որևէ պաշտոնյայի շուրթերից։
Փաշինյանը Կիրանցից Բաղանիս է գնացել ու զարմացել` ռեստորան և հյուրատուն չկա
Իհարկե, կարող եք ասել՝ իսկ ի՞նչ վատ բան կա, եթե մենք միջազգային հանրությանն անընդհատ հավաստիացնում ենք, որ պատերազմ չենք ցանկանում։ Բայց ախր մեր այդ հավաստիացումները Բաքվում էլ են լսում ու եզրակացնում, որ եթե դիմացինը սարսափած է պատերազմի հեռանկարից, ուրեմն հավերժ պահելով նրան այդ սպառնալիքի տակ` կարելի է ավելի ու ավելի լուրջ զիջումներ, նորանոր պահանջներ պարտադրել։ Դրա նախադեպը կա։
Իմ սերնդակիցները երևի կհիշեն, որ անցած դարի վերջին, նոր դարի սկզբին Սիրիան Լիբանանին իր խամաճիկն էր դարձրել։ Կթում էր։ ՄԱԿ-ն իր զեկույցում մի անգամ արձանագրել է, որ Սիրիան 1990 թվականից ի վեր տարբեր ճանապարհներով Լիբանանից տարեկան գանձել է 2 միլիարդ դոլար, և սիրիական այդ «ռեկետի» ընդհանուր գումարը 2005 թվականին կազմել է 30 միլիարդ դոլար, ինչը Լիբանանի արտաքին պարտքի առյուծի բաժինն էր։ Ավելին` ըստ վերլուծաբանների` ժամանակի ընթացքում Դամասկոսի ազդեցությունը լիբանանյան հասարակության վրա այնքան սաստկացավ, որ Սիրիան էր որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է իշխեն Բեյրութում՝ կախված Սիրիայի նկատմամբ նրանց վերաբերմունքից։ Հետազոտողներից մեկը նույնիսկ փաստել է՝ ի վերջո Սիրիան սկսեց միջամտել նաև Լիբանանի սահմանադրական գործընթացներին։ Համաձայնե՛ք` միանգամայն ծանոթ պատկեր է։
Առաջնագծի ամենաամուր հատվածը կկազմաքանդվի. «Հայաստան» խմբակցությունը` Տավուշի մասին
Ընդհանրապես, երբ ծանոթանում ես Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ վարչապետի հանդիպման մասին պատմող նյութերին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կողմերը տարբեր լեզուներով էին խոսում։ Եվ դա լիովին հասկանալի է։ Տեղաբնակն իհարկե դեռ հիշում է, որ 4 գյուղերը որոշ ժամանակ հարևաններին են պատկանել, բայց վերջին երեք տասնամյակում դրանք ընկալվել են որպես Հայաստանի անքակտելի մաս։ Եվ հիմա դրանց հանձնումը հսկայական պրոբլեմներ է առաջացնելու։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ահազանգել է՝ եթե Ադրբեջանին հանձնվեն այն տարածքները, որոնց մասին խոսվում է, Ադրբեջանը մոտ 15 կիլոմետր խորանալու է այդ տարածքում՝ անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնելով Հայաստանի համար։
Վերահաս վտանգին ընդառաջ միավորվելու փոխարեն բողոքի առանձին օջախներ ենք ստեղծել
Իսկ Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը տեղացիների մտահոգություններն այսպես է ամփոփել. «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, ինչը հանգեցնելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ այսպես կոչված այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը: Ռազմավարական օբյեկտները՝ գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն, հայտնվելու են ադրբեջանցիների թիրախում կամ նրանց վերահսկողության ներքո»:
Այնինչ պետության ներկայացուցիչները բոլոր դեպքերում հիմնավորում են, թե ղեկավարվում են պետության շահերով։ Եկեք հիմա վիճաբանություն չծավալենք այն մասին, թե ովքեր են մեղավոր մեր այսօրվա ծանր և բոլորովին ոչ շահեկան իրավիճակի համար, քանզի դա անիմաստ է։ Որքան էլ մեղադրես ու հայհոյես իշխանավորին, նա ելնելու է արդեն գոյություն ունեցող իրողություններից. մեզ հաղթած ու մեզ գերազանցող հարևանը պահանջ է դնում, պիտի կատարենք։ Բայց այստեղ մի վճռորոշ նրբություն կա՝ չափազանց դժվար է ասել` արդյոք այս զիջողական դիրքորոշումը կանխելո՞ւ է ռազմական գործողությունները, թե՞ ընդհակառակը՝ թուլության տպավորություն է ստեղծելու և դրդելու է հակառակորդին ուժային եղանակներով լուծելու բոլոր խնդիրները։
Ախր հենց սա է ամենակարևոր և սկզբունքային հարցը՝ պատերա՞զմ, թե՞ պատերազմի հավերժ վտանգ։
Բնակավայրեր ենք հանձնում պատերազմից խուսափելու համար՝ չբացառելով պատերազմը
Լրահոս
0