00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղական արտադրանքը լավ տեղ կունենա՞ սուպերմարկետներում. հարցը կքննարկվի նախարարությունում

© Sputnik / Naira MelqumyanՍուպերմարկետ
Սուպերմարկետ - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
Արտասահմանյան ընկերությունները շատ ավելի մեծ բյուջե ունեն մարկետինգի համար, ուստի սուպերմարկետները պատրաստակամորեն նրանց տալիս են իրենց ցուցափեղկեր առավել շահավետ տեղերը՝ մի կողմ թողնելով տեղական արտադրանքը:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայկական սուպերմարկետների ցուցափեղկերում հայրենական արտադրանքի համար տեղեր հատկացնելու հարցը կրկին կքննարկվի Էկոնոմիկայի նախարարությունում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին տեղական սննդամթերք արտադրողները։
«Եվրոթերմ» ընկերության (մրգային հյութերի խոշոր արտադրող) գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ ավելի վաղ շահագրգիռ գործարարները էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել էին մի օրինագիծ ընդունելու հնարավորությունը, որը կերաշխավորեր տեղական արտադրանքի տեղը սուպերմարկետներում: Այս տեղերը վերապահված կլինեին ոչ թե որոշակի ընկերության, այլ ընդհանուր առմամբ տեղական ընկերությունների համար: Այստեղ դրանք կմրցեին միմյանց հետ, բայց ոչ արտասահմանյան խոշոր ապրանքանիշների (որոնց հետ մրցակցությունը ակնհայտորեն անհավասար է):
«Արտասահմանյան խոշոր կորպորացիաների մարկետինգի, այդ թվում՝ սուպերմարկետներում ապրանքների շահավետ տեղաբաշխման բյուջեներն անհամեմատելի են մերինի հետ։ Հյութերի և զովացուցիչ ըմպելիքների դեպքում այս խնդիրն արդիական է ամբողջ աշխարհում։ Թե որքանով է մեր կառավարությունն ի զորու մեզ պաշտպանել, չգիտեմ, հարցը նրանց է ուղղված», - նշեց Ղազարյանը։
Կաթնամթերք արտադրողների հայկական միության նախագահ Խաչատուր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջերս հարցը կրկին քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նա տեղեկացրեց, որ կաթնամթերքի դեպքում արտասահմանյան ընկերությունները նույնպես զգալի բոնուսներ են հատկացնում հայկական սուպերմարկետներին իրենց ապրանքների առաջխաղացման համար, սակայն այդ ճյուղն իր ուրույն խնդիրն ունի։
«Մեր առևտրային ցանցերը Ռուսաստանից և Բելառուսից գնում են զեղչված ապրանքներ, որոնց պիտանելիության ժամկետը մոտ է լրանալուն։ Նրանք երբեք նման գնով թարմ ապրանք չեն գնի, իսկ դրա համար զեղչ են ստանում։ Տեղի գործարանների հետ ոչ այնքան բարեխիղճ մրցակցություն է ստացվում», - ընդգծեց Պողոսյանը։
Տեղական արտադրողը կանգնած է փաստի առջև․ տնտեսագետը՝ թուրքական ապրանքը ՀՀ ներմուծելու մասին
Նրա խոսքով՝ ԱԺ հանձնաժողովում քննարկման արդյունքում որոշվել է տեղական արտադրանքին առևտրային ցանցերում ներկրվող ապրանքների հետ մրցակցության աջակցման հարցը փոխանցել էկոնոմիկայի նախարարությանը՝ կրկնակի քննարկման համար:
Լրահոս
0