https://arm.sputniknews.ru/20240320/surb-zatki-tvonin-yndaraj-verahskvoghutjun-kirakanacvi-dzvi-shukajum-satm-73586969.html
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
Այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում։ 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T13:29+0400
2024-03-20T13:29+0400
2024-03-20T13:35+0400
սուրբ զատիկ
ձու
հավկիթ
շուկա
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ea3ddf8989964c39072c46575d90b766.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ի՞նչ խնդիրներ են ձվի շուկայումՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից կոչ են անում բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշվի մարտի 31-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_265:0:2996:2048_1920x0_80_0_0_9f6e4646d179db4322403c18342ab2ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրբ զատիկ, ձու, հավկիթ, շուկա, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սուրբ զատիկ, ձու, հավկիթ, շուկա, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ վերահսկողություն կիրականացվի ձվի շուկայում. ՍԱՏՄ
13:29 20.03.2024 (Թարմացված է: 13:35 20.03.2024) Այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ այսօրվանից մեկնարկած վերահսկողական միջոցառումները կանցկացվեն ոչ միայն ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում, այլև իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից կոչ են անում բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջին:
Հիշեցնենք, որ այս տարի Սուրբ Զատիկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կնշվի մարտի 31-ին։