00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա առջև ընդամենը 1 խնդիր է դրված. Ջամալյանը վերլուծել է ՆԱՏՕ–ի պաշոնյայի այցը տարածաշրջան

© AP Photo / Virginia MayoՅենս Ստոլտենբերգ
Յենս Ստոլտենբերգ - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
Արևմտյան պաշտոնյայի երևանյան հայտարարությունները վերլուծելով` ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը եզրակացնում է, որ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուց բացի Հայաստանը ՆԱՏՕ–ին որևէ այլ առումով հետաքրքիր չէ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՆԱՏՕ-ն անթաքույց աջակցում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` վերլուծելով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան, և Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում նրա արած հայտարարությունները։
© Sputnik / Andranik GhazaryanՌազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը
Հայտնել ենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել մարտի 19-ին։ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին, և որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է եվրատլանտյան անվտանգության համար։
«Ստոլտենբերգի առջև կա դրված ընդամենը մեկ խնդիր` Ադրբեջանի ծավալապաշտական պահանջներով ձեռք բերել, այսպես կոչված, հայ–ադրբեջանական խաղաղություն։ Այսինքն` հասնել նրան, որ այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը կնքվի Ադրբեջանի առավելագույն պահանջները հաշվի առնելով»,– նկատում է Դավիթ Ջամալյանը։
Արևմտյան պաշտոնյայի երևանյան հայտարարությունները Դավիթ Ջամալյանին թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար ընդամենը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու միջոց է։
«Հայաստանը ՆԱՏՕ–ի համար այն պլացդարմն է, որտեղ պետք է անթաքույց ագրեսիվ, ամենաէկզոտիկ դրսևորումներով հակառուսական խարդավանքներ ծավալվեն, և բացի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուց, ՆԱՏՕ–ին Հայաստանը որևէ այլ առումով հետաքրքիր չէ»,– նշում է փորձագետը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության հասնելու շանս կա. Ստոլտենբերգ
Իսկ այն պատրանքները, թե ՌԴ–ից հեռանալով` Հայաստանը կարող է աջակցություն ստանալ Արևմուտքից` ի դեմս ՆԱՏՕ–ի կամ ԵՄ–ի, Ստոլտենբերգի այցից հետո, ըստ Ջամալյանի, վերջնականապես հօդս ցնդեցին, քանի որ ամեն ինչ շատ բաց ասվեց հատկապես Բաքվում Ստոլտենբերգի ալիևահաճո հայտարարությունների համատեքստում։
«Ավելի հաճոյանալ Ալիևին երևի հնարավոր չէր։ ՆԱՏՕ–ն ուղղակի անթաքույց, ի դեմս իր գլխավոր քարտուղարի, աջակում է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին և փաստորեն ուժի դիրքերից հանդես եկող Ադրբեջանի թիկունքն է պահում։ Եվ այստեղ է եկել Ադրբեջանի վերջնական խոսքը տեղ հասցնելու և Ադրբեջանի պահանջներով խաղաղության պայմանագիր կնքելը իրականություն դարձնելու համար»,– ասում է Ջամալյանը։
Հավելենք, որ տարածաշրջանային այցի ավարտին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել էր, թե ՆԱՏՕ–ն միջնորդ չէ Երևանի և Բաքվի միջև ու չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան։ Այդուհանդերձ, ՆԱՏՕ–ն աջակցում է տարածքային ամբողջականության սկզբունքին և հավատում, որ հնարավոր է հաղթահարել առկա տարաձայնությունները: Ստոլտենբերգն ընդգծել է, որ իր ուղերձը Երևանին նույնն է, ինչ Բաքվին. երկու կողմն էլ պետք է հաղթահարեն հակասությունները և համաձայնության գան տևական խաղաղության շուրջ:
Լրահոս
0