00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նման պրակտիկա չկա, որ հայտարարությունները համաձայնեցվեն. Փաշինյանը` Ստոլտենբերգի մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու Յենս Ստոլտենբերգը
Նիկոլ Փաշինյանն ու Յենս Ստոլտենբերգը - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն ասաց, որ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող են լինել տարբեր պաշտոնյաներ, որոնք կարող են իրենց կողմից անել հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար այնքան էլ հաճելի չլինեն։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Նման պրակտիկա չկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվեն։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
ՆԱՏՕ–ն միջնորդ չէ. Ստոլտենբերգը` Երևանի և Բաքվի միջև խաղաղության հեռանկարի մասին
Խամոյանը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ոչ թե Բաքվում կամ Թբիլիսիում, այլ հենց Փաշինյանի կողքին կանգնած հատարարեց, որ ողջունում է նրա «համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում»:
«Ինչո՞ւ նա այդ հայտարարությունը չարեց Վրաստանում կամ Ադրբեջանում, այլ Ձեր կողքին կանգնած արեց։ Ես գիտեմ, որ կա նման պրակտիկա, որ պաշտոնյաների հանդիպումից հետո հայտարարությունները համաձայնեցվում են, հետո են հրապարակվում»,– ընդգծեց պատգամավորը։
Փաշինյանը հակառակը պնդեց` ավելացնելով, որ 6 տարի է` ինչ–որ տեղ է գնում ու իր հայտարարությունները ընդունող կողմի հետ չի համաձայնեցնում։
«Այն, ինչ ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի հետ մեր համերաշխության մասին, այն, ինչ կա, հրապարակային է, ու մարդիկ կարող են դա տարբեր կերպ մեկնաբանել»,– ավելացրեց Փաշինյանը։
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ
Խամոյանն արձագանքեց` ասելով. «Հետո էլ ասում ենք` հայ–ռուսական հարաբերությունները լավ չեն, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն։ Ուզում եմ հասկանալ` Ստոլտենբերգի այդ հայտարարությունը գործանականում մեզ ի՞նչ տվեց, բացի ձեր համատեղ լուսանկարից ու տեսանյութից»։
Ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց, որ այս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում կարող են լինել տարբեր կողմերից պաշտոնյաներ, որոնք կարող են անել հայտարարություններ, որոնք մյուս կողմի համար այնքան էլ հաճելի չլինեն։
«Այդպիսի հատյարարությունները, ես չեմ կարծում, որ եզակի ու միակը չեն լինի։ Եղել է, որ ինձ մոտ մի բան են հայտարարել, այլ տեղ խոսել ՀՀ–ի դեմ։ Եվ ի՞նչ, ասենք, որ այնտեղ, որտեղ ՀՀ–ի մասին վատ բաներ են ասել, ուրեմն խզո՞ւմ ենք նրանց հետ հարաբերությունները։ Ինչի՞, մենք Ուկրաինային 3 մլրդ–ի կամ 15 մլրդ–ի զենք ենք վաճառե՞լ»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 19-ին` տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայաստանում լինելուց առաջ նա այցելել է Ադրբեջան և Վրաստան։ Երևանում նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Լրահոս
0