00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն

© Sputnik / Andranik GhazaryanԱրցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը Երևանում
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն բարձրացված հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ Այս մասին Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը` ընթերցելով նախաձեռնության միասնական հայտարարությունը։
«Առաջիկա բնակարանային ծրագիրը իրականացնել արցախյան համայնքների պահպանության սկզբունքով։ Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը` սեղմ ժամկետներում ապահովելով պետական լայնածավալ աջակցում կառուցապատման աշխատանքներին։ Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ` հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները»,–նշված է հայտարարության մեջ։
Հայտարարությամբ ՀՀ կառավարությանը կոչ է արվում աջակցություն ցուցաբերել ըստ կարիքի ու առանց գումարի վերադարձի պահանջի` հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը։ Բացի այդ, ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների համար։
Նրանք վստահ են, որ բնակարանային ծրագիրը պետք է իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի` անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՀՀ–ն և միջազգային հանրության բոլոր անդամները պետք է ապահովեն արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական հայրենիքում արժանապատիվ, ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար։
Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
Կոչ է արվում ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանին երաշխավորել Արցախում հայ ժողովրդի հոգևոր մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությանը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից։
Ըստ նախաձեռնության անդամների` ՀՀ կառավարությանը պետք է զերծ մնա միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից` լրացուցիչ հարվածի տակ չդնելու համար Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի ապահովության տեսանելի հեռանկարները։
ՀՀ կառավարությանը կոչ է արվում ապահովել, որ մարդասիրական բնույթի բոլոր ծրագրերը մի կողմից բավարարեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, մյուս կողմից նպաստեն նրանց արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը։
Սահմանամերձ տարածքներում բնակվել ցանկացող արցախցիներին լրացուցիչ նպաստ կտրվի
Նշվում է, որ ծրագրի նախագիծը պետք է դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման։
Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն բարձրացված հարցերի շուրջ։
Նշենք, որ նախաձեռնության անդամներն այսօր հանրահավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում, որտեղ բարձրացնում էին իրենց հուզող հարցերն ու լուծումներ առաջարկում։
Լրահոս
0