https://arm.sputniknews.ru/20240320/kremly-kaskatsi-tak-e-dnum-hajadrbejanakan-sahmanin-em-araqelutjan-ardjunavetutjuny-73590544.html
Կրեմլը կասկածի տակ է դնում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության արդյունավետությունը
Կրեմլը կասկածի տակ է դնում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության արդյունավետությունը
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Երևանը միակողմանի որոշում է կայացրել։ 20.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-20T14:35+0400
2024-03-20T14:35+0400
2024-03-20T15:06+0400
հայաստան
ադրբեջան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72256491_0:146:3113:1897_1920x0_80_0_0_2d41ce7593854898d1dcd3814baefa7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կրեմլում կասկածով են վերաբերվում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը։ ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին, որն այսօր վավերացրեց ՀՀ Ազգային ժողովը։«Այստեղ հավանաբար արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,– ասել է նա։Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ բացի դրանից Երևանի գործողությունները համաձայնեցված չեն ադրբեջանական կողմ հետ։«Հարցն այն է, թե ինչն է դիտարկման առարկա, և արդյոք ադրբեջանական կողմը ճանաչում է այդ առաքելությունը: Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը»,– ասել է Պեսկովը։Նրա խոսքով` դա Երևանի միակողմանի որոշումն է։Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72256491_192:0:2923:2048_1920x0_80_0_0_c5ab94f91dddd4565747439978eaf85a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, դմիտրի պեսկով
հայաստան, ադրբեջան, դմիտրի պեսկով
Կրեմլը կասկածի տակ է դնում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության արդյունավետությունը
14:35 20.03.2024 (Թարմացված է: 15:06 20.03.2024) Դմիտրի Պեսկովը նշել է, որ Երևանը միակողմանի որոշում է կայացրել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կրեմլում կասկածով են վերաբերվում հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը։ ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրին, որն այսօր
վավերացրեց ՀՀ Ազգային ժողովը։
«Այստեղ հավանաբար արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,– ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ բացի դրանից Երևանի գործողությունները համաձայնեցված չեն ադրբեջանական կողմ հետ։
«Հարցն այն է, թե ինչն է դիտարկման առարկա, և արդյոք ադրբեջանական կողմը ճանաչում է այդ առաքելությունը: Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` դա Երևանի միակողմանի որոշումն է։
Հիշեցնենք` Եվրոպական խորհրդի որոշմամբ` ԵՄ դիտորդական առաքելությունը մշտական հիմունքներով Հայաստանում պաշտոնապես տեղակայվեց 2023 թվականի փետրվարի 20-ից: Մինչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերից, առաքելությունը Հայաստանում էր ժամանակավոր հիմունքներով։
Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: