00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարնանային գիշերահավասարի օրն է. ինչ է խորհրդանշում աստղագիտական երևույթը

© AP Photo / Rebecca BlackwellՏոնակատարություն Մեքսիկայում
Տոնակատարություն Մեքսիկայում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
Տարբեր ժողովուրդների մոտ տարվա եղանակի փոփոխությունը հատուկ ձևով է նշվում: Այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում աստղագիտական երևույթը, ինչպես նաև գարնանային գիշերահավասարի տոնակատարության ավանդույթները՝ ընթերցեք մեր նյութում:
Այս տարի Հյուսիսային կիսագնդում գարնանային կամ մարտյան գիշերահավասարի օրը մարտի 20-ին է, Երևանի ժամանակով 07:07-ին (03:07 GMT): Այսօր Արևը հատելու է հասարակածը՝ անցնելով Հարավային կիսագնդից դեպի հյուսիսային կիսագունդ:
Աստղագիտության մեջ գարնանային գիշերահավասարը նշում է գարնան առաջին օրը, երբ ցերեկվա և գիշերվա տևողությունը գրեթե նույնն է, բայց գիշերային ժամերը դեռ մի փոքր ավելի երկար են: Եվ արդեն գարնանային գիշերահավասարից հետո ցերեկային լույսի տևողությունը մեծանում է, ամեն օր օդի ջերմաստիճանը ավելի ու ավելի է բարձրանում, բույսերը սկսում են ծաղկել... Մի խոսքով, ի հայտ են գալիս տարվա եղանակի փոփոխության ակնհայտ նշանները:

Ի՞նչ է գարնանային գիշերահավասարը

Գարնանային, ինչպես նաև աշնանային գիշերահավասարը այն պահն է, երբ երկրի կիսագնդերից ոչ մեկը թեքված չէ դեպի Արևը: Արևը գտնվում է հասարակածի վերևում, և երկու կիսագնդերն էլ ստանում են գրեթե հավասար քանակությամբ արևի լույս: Գարնանային գիշերահավասարից հետո համապատասխան կիսագունդը (Հյուսիսայինը՝ մարտին, իսկ հարավայինը՝ սեպտեմբերին) ավելի մոտ է թեքվում Արևին, ինչը հանգեցնում է ցերեկային ժամերի ավելացման, ավելի վաղ արևածագերի և ավելի ուշ մայրամուտների։
Ամեն տարի գարնանային գիշերահավասարի ամսաթիվը փոխվում է, այն սովորաբար ընկնում է մարտի 19-ից 21-ը ընկած ժամանակահատվածում: Այս տարի մարտի 20-ին արևը կգտնվի Ձկներ համաստեղությունում։ Գարնանային գիշերահավասարի օրվանից այն կբարձրանա հյուսիս-արևելքում, իսկ մայր կմտնի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսային կիսագնդում ցերեկային ժամերը կսկսեն երկարել, իսկ գիշերը՝ կարճանալ։

Տարբեր ժողովուրդների շրջանում գարնանային գիշերահավասարի տոնակատարության ավանդույթները

Աշխարհի տարբեր ժողովուրդների մշակույթում ընդունված էր նշել գարնան և տաք եղանակի գալուստը։ Սլավոնական ժողովուրդները մեծ շուքով էին նշում գարնանային գիշերահավասարի օրը։ Այս օրը տոնավաճառներ և տոնակատարություններ էին անցկացվում: Կանայք առավոտյան բլիթներ էին թխում, ինչպես նաև արտույտների տեսքով թխվածքաբլիթներ՝ որպես չվող թռչունների վերադարձի խորհրդանիշ։ Խմորեղենը զարդարում էին ցորենի հատիկներով ու վրան շաքարի օշարակ էին լցնում։ Նախքան թխվածքաբլիթ ուտելը այն պետք է նետեին վերև ու բռնեին՝ հաջողության համար: Ընդհանրապես, օրը բարենպաստ էր համարվում տարբեր տեսակի գուշակությունների համար։ Շատ կանայք բուլկիների մեջ չամիչ, հատապտուղ, ուլունք էին թաքցնում... Երեկոյան հրապարակներում խարույկներ էին վառում, որոնց շուրջ երգում ու պարում էին։ Համարվում էր, որ պայծառ բոցը գալիք տարում կուշտ և երջանիկ կյանքի գրավականն է։ Եվ օրն ավարտվումէր նրանով, որ այրվող անիվներ էին սարից գետը գլորում՝ որպես արևի խորհրդանիշ:
Ճապոնիայում գարնանային և աշնանային գիշերահավասարի ժամանակ ընդունված է նախնիներին հիշել։ Այս սովորույթը կոչվում է Հիգան: Հիգանը սկսվում է գիշերահավասարից երեք օր առաջ և ավարտվում երեք օր հետո: Այս ժամանակահատվածում նրանք անցկացնում են տարբեր ծեսեր, որոնք նախատեսված են օգնելու հոգուն հաղթահարել ճանապարհը արևմուտքից՝ «խառնաշփոթի և անկարգությունների» աշխարհից դեպի արևելք, դեպի «լուսավորության» աշխարհ: Ճապոնիայում կա մի ասացվածք՝ «Շոգն ու ցուրտն ավարտվում են Հիգանի ժամանակ», ինչը եղանակների փոփոխություն է նշանակում։
Օդապարիկ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2022
«Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից»․ Երևանում և Գառնիում օդապարիկների փառատոն կանցկացվի
Գարնան գալուստը հինդուներրի մոտ խորհրդանշում է Հոլի տոնը, որը հայտնի է նաև որպես Գույների փառատոն: Ամենամյա եռօրյա տոնը նշվում է փհալգունա ամսվա(փետրվար–մարտ) լիալուսնի ժամանակ: Փառատոնի առաջին օրը՝ գիշերվան մոտ, խարույկ են վառում՝ հսկայական խրտվիլակ կամ զարդարված ծառ այրելու համար, որը խորհրդանշում է հինդուական դևի՝ Հոլիկայի այրումը։ Այնուհետև անասուններին անցկացնում են կրակի միջով և քայլում են ածուխների վրայով։ Երկրորդ և երրորդ օրը տոնի մասնակիցները երթ են կազմակերպում մինչև մթնշաղի սկիզբը՝ միմյանց վրա գունավոր փոշի կամ գունավոր ջուր լցնելով։
Մեքսիկայում գարնանային գիշերահավասարի օրը հազարավոր մարդիկ (մեքսիկացիներ ու օտարերկրացիներ) հավաքվում են մայաների քաղաքակրթության նախկին մայրաքաղաք Չիչեն Իցուում, որը ճանաչվել է որպես «աշխարհի նոր հրաշալիք»: Նրանք վայելում են լուսային եզակի ներկայացումը, երբ մայաների հնագույն աստվածությունը՝ Փետրավոր օձ Կուկուլկան-Կետցալկոատլը, հայտնվում է Կուկուլկանի բուրգի դիմացի հրապարակում:
Իրանցիներն ու թյուրքական ժողովուրդները գարնանային գիշերահավասարի օրը նշում են Նովրուզը՝ գարնան գալստյան տոնը։ Այն նաև նոր տարվա սկիզբ է համարվում։ Ըստ հին սովորույթի՝ մինչև Նավրուզի սկիզբը մարդիկ պետք է մաքրեն իրենց տները, մարեն պարտքերը։ Այս օրը նրանք պատրաստում են տարբեր ավանդական ուտեստներ, կազմակերպում են տոնակատարություններ, հյուր են գնում, միմյանց նվերներ տալիս: Իրանում տոնակատարությունը սովորաբար տևում է 13 օր, որից առաջին 5 օրերը նվիրված են Նովրուզի դիմավորմանն ու հարազատներին ու ընկերներին այցելելուն:
Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում ևս համարվում էր տարվա սկիզբ։
Գարնանային գիշերահավասարի օրը հայերը նշում էին ճոխ հանդիսություններով, որոնցում փառաբանում էին բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը և եկող տարվա բերքատվության խնդրանքով դիմում աստվածներին:
Տարվա գլխավոր տոնը տեղափոխվեց հունվարի 1-ին զգալիորեն ավելի ուշ ՝ 18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրամանով։
Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է մարտի 31-ին:
Լրահոս
0