00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մեսրոպ Մանուկյան
««Երևան ավտոբուս» ընկերությունն այսօր մինչև ականջների ծայրը թաթախված է կոռուպցիայի մեջ․Մանուկյան
13:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Շուշին դժգույն, դժբախտ չլիներ, «Գոլդեն փելեսը» Մոնումենտում չէր կառուցվի․ Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ ինքը ոչ թե պատմական, այլ ներկայիս Հայաստանի վարչապետն է։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ եթե «նախկինները» մտահոգված լինեին սահմանամերձ տարածքներով, ապա ժամանակին այնտեղ ներդրումներ արած կլինեին։
«Եթե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, այլ կտանեիք այնտեղ կկառուցեիք։ Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք, մի հյուրանոց էլ Ոսկեպարում, երկու հատ էլ Կիրանցում կառուցեիք, ճանապարհի երկայնքով կառուցեիք ավտոսալոնները»,- ասաց Փաշինյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։
Քարտեզների վերաբերյալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնություն չկա. Փաշինյան
Ընդդիմադիր պատգամավորին զարմացրել էր Փաշինյանի՝ ավելի վաղ ասած խոսքերը։ Վարչապետն ասել էր, որ Տավուշի մարզի Կիրանց–Բաղանիս միջպետական ճանապարհին չկա որևէ խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն, և դա նկատել է վերջին այցի ժամանակ։ Նրա խոսքով` ինքն այդ ամենին ուշադրություն է դարձրել, քանի որ ընդդիմությունը նրան մեղադրում է այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մտադրության մեջ։ Իրականում, ըստ Փաշինյանի, այնտեղ ամեն ինչ այնքան էլ բարեհաջող չէ, և ակնհայտ ապացույցը ռեստորանների և սրճարանների բացակայությունն է։
«Կան դժբախտ, դժգույն քաղաքներ, կան սարեր, որ ձյունով ծածկված են և մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չէ պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ, հյուրատներ, և էդ տարածքները հարցականի տակ են»,- ասաց Դանիելյանը։
Նա նշեց, որ կարող է տասնյակ փաստեր բերել, որ այդ տարածքները պատմականորեն հայկական են։ Հարց ուղղեց վարչապետին. «էս ի՞նչ եք անում»։
«Թշնամին հայտնվելու է, էդտեղ տներ կան, հենց էդ տան մոտ, ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք էդ մարդկանց ասում եք՝ Ադրբեջանի հետ համատեղ ճանապարհների անվտանգությունը կապահովենք։ Լու՞րջ եք ասում։ «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատները պե՞տք է ապահովեն անվտանգությունը։ էս ու՞ր հասանք»,- հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։
Հավելեց՝ գազամուղը ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ ուզեն՝ կփակեն։
«Ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես Հայաստանի Հանրապետության էսօրվա վարչապետն եմ»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։
Լրահոս
0