00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023թ․-ին անչափահասների նկատմամբ հանցագործությունների թիվն ավելացել է 112%–ով. ՔԿ

© Photo : official site of the Investigative Committee of RAԻրավապահները աշխատում են սպանության վայրում. արխիվային լուսանկար
Իրավապահները աշխատում են սպանության վայրում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Իրավապահները աշխատում են սպանության վայրում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանցագործությունների աճին զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. 2023թ․-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ 2022 թվականի 545 վարույթի դիմաց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Այսպիսով` մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևույթ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանցագործությունների աճին զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։ 2023թ․-ին նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝ 73 անձի վերաբերյալ)։
17-ամյա տղայի սպանության հետքերով. իրավապահները ևս 2 կասկածյալի են հայտնաբերել Սիսիանում
Դատարան ուղարկված վարույթներով 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից:
Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու, 4-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 10-ը՝ ֆիզիկական ներգործության, 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։
Նրանցից՝ 35-ը եղել են մինչև 12 տարեկան, 17-ը՝ 12-ից 14 տարեկան, 19-ը՝ 14-ից 16 տարեկան, 20-ը՝ 16-ից 18 տարեկան:
2023թ․ ընթացքում քննված 522 քրեական վարույթ կարճվել է, որից 450-ը` ռեաբիլիտացնող, 71-ը` ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։
151-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 9 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 36-ը` միացվել է։
363 վարույթի քննությունը տեղափոխվել է 2024 թվական:
ՆԳՆ–ն կխստացնի հսկողությունը դեռահասների մոտ կտրող–ծակող առարկաներ հայտնաբերելու մասով
Լրահոս
0