00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1921–ի Մոսկվայի պայմանագիրը խայտառակությո՞ւն էր, թե՞ փրկություն Հայաստանի համար

© Sputnik / РИА НовостиՄոսկվայի պայմանագրի ստորագրում
Մոսկվայի պայմանագրի ստորագրում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2024
Մոսկվայի պայմանագրի ստորագրում
Բաժանորդագրվել
Հայաստանի վրա անդրադարձող աշխարհաքաղաքական ցնցումների և մեր իշխանությունների` Արևմուտքի ու Ռուսաստանի միջև «դեգերումների» ֆոնին Մոսկվայի պայմանագրի ստորագրման 103-ամյակի կապակցությամբ պատմաբանի մեկնաբանությունը սերտ կապ ունի վերջին ժամանակների իրադարձությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Չնայած Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև Մոսկվայի պայմանագրի ստորագրումից ավելի քան մեկ դար է անցել, բայց դրա շուրջ վեճերը չեն դադարում: Ոմանք դա խայտառակություն են անվանում, ոմանք՝ փրկություն: Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի հետ։

Ինչո՞ւ էին թուրքերը ձգձգում բանակցությունները

Պրոֆեսորի խոսքով՝ 1921 թվականին թուրքական կողմը արհեստականորեն ձգձգում էր Մոսկվայի բանակցությունները։ Յուրաքանչյուր բառի ու ստորակետի դեմ բողոքելով՝ թուրքական պատվիրակությունը ժամանակ էր խնդրում իր կառավարությանը ծանուցելու և այս համատեքստում այս կամ այն բառը կամ ստորակետը կիրառելու համաձայնություն ստանալու համար։
Բանը հասավ նրան, որ ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողկոմիսար Գեորգի Չիչերինը ստիպված եղավ արտաքին գործերի կոմիսարիատի կապի փակ ուղիները տրամադրել թուրքական պատվիրակությանը, որպեսզի թուրքական կառավարության կողմից պատասխաններն ավելի շուտ գան։
«Թուրքերը ժամանակ էին ձգում, որովհետև սպասում էին իրենց ցանկության կատարմանը`Հայաստանում վերականգնել այն իշխանությունը (Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը), որը ստորագրել էր դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը»,-ընդգծում է Պետրոսյանը։
Նա նշում է, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի թուրք-հայկական նվաստացուցիչ, այդ թվում՝ Լեոյի գնահատմամբ (հայտնի պատմաբան և գրող-հրապարակախոս Առաքել Բաբախանյանի կեղծանունը. խմբ.), պայմանագիրը կնքվել էր Անտանտի երկրների թելադրանքով։
«1920 թվականի նոյեմբերի 16-ին հայկական պատվիրակության ղեկավար, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ հանդիպում է ունենում Անտանտի ներկայացուցիչների հետ։ Նրանց միջոցով նա հրահանգ է ստանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Նաթանիել Քերզոնից՝ բանակցել թուրքերի հետ, կատարել Թուրքիայի պահանջները և հեռու մնալ Ռուսաստանից։ Ահա այսպիսի հանձնարարականով Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ և դեկտեմբերի 2-ին ստորագրեց այդ խայտառակ պայմանագիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։
Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն` Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը (ավելի քան 20,7 հազար քառ. կմ), և Հայաստանի տարածքը դառնում էր մոտ 9 հազար քառ. կմ։
Սակայն արդեն 2 օր անց՝ 1920թ.-ի դեկտեմբերի 4-ին, Երևան մտավ Կարմիր բանակը։ Հայաստանի խորհրդային կառավարությունը հրաժարվեց ճանաչել Ալեքսանդրապոլի պայմանագիրը և չեղյալ հայտարարեց այն։ 3 ամիս անց դրան փոխարինելու եկավ Մոսկվայի պայմանագիրը, որը գծեց Հայկական և Վրացական ԽՍՀ-ների սահմանները։

Չարյաց փոքրագո՞ւյն, թե փրկություն

«Անկեղծորեն պետք է ասեմ, որ խորհրդային տարիներին ես, ինչպես և մեր շատ պատմաբաններ, ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի քեմալական կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չարյաց փոքրագույնն էինք համարում։ Բայց երբ ինձ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ստորագրմանը նախորդած բանակցությունների նյութերին, արձանագրություններին, այդ բանակցությունների ֆոնին տեղի ունեցած դիվանագիտական շփումներին, ես եկա այն համոզման, որ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված պայմանագիրը փրկություն էր Հայաստանի համար։ Հակառակ դեպքում մենք չէինք ունենա այն տարածքը, որն ունենք»,- համոզված է պատմաբանը։
Լրահոս
0