https://arm.sputniknews.ru/20240319/valeri-levontevy-vorvoshel-e-lqel-bemy-73546452.html
Վալերի Լեոնտևը որոշել է լքել բեմը
Վալերի Լեոնտևը որոշել է լքել բեմը
Sputnik Արմենիա
Արտիստը Մոսկվայում է, բայց ծննդյան օրը չի նշելու անգամ մտերմների շրջապատում։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T15:49+0400
2024-03-19T15:49+0400
2024-03-19T15:51+0400
երգիչ
վալերի լեոնտև
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/866/82/8668239_0:0:3079:1733_1920x0_80_0_0_22baa4687e948f3095e372687a806810.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հանրահայտ երգիչ Վալերի Լեոնտևը, որը մարտի 19-ին դառնում է 75 տարեկան, որոշել է հեռանալ բեմից: Նրա համերգային տնօրեն Բորիս Չիգիրևն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցներին։Երգչի տնօրենի խոսքով` Լեոնտևը չի ծրագրում հրաժեշտի շրջագայություն անցկացնել, 75-ամյակի առթիվ համերգ նույնպես չի նախատեսվում: Ավելին` հայտնի արտիստը մտադիր չէ ծննդյան օրը նշել անգամ մտերիմների շրջապատում, քանի որ այդ օրը տոն չի համարում։Լրագրողների հարցին, թե հիմա որտեղ է ապրում Լեոնտևը` ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, Չիգիրևը պատասխանել է, որ երգիչը գտնվում է Մոսկվայում, իսկ նրա կինը` Լյուդմիլա Իսակովիչը, ապրում է Մայամիում:Ռուսական հեղինակային ընկերությունը դատարանի միջոցով 2 մլն է պահանջում Ֆիլիպ ԿիրկորովիցԼեոնտևն ինքը MK.RU-ի հետ զրույցում ասել է, որ այն ժանրը, որում ինքը ելույթ է ունեցել վերջին 50 տարում, «զառամյալություն չի հանդուրժում»։Նշենք, որ Վալերի Լեոնտևը պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով, 1996 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։Հայտնի են տարվա լավագույն երգի և ալբոմի «Գրեմմիի» մրցանակակիրները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/866/82/8668239_162:0:2893:2048_1920x0_80_0_0_e936b165aa951ccebb69058e2e80bbe1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգիչ, վալերի լեոնտև, ռուսաստան
երգիչ, վալերի լեոնտև, ռուսաստան
Վալերի Լեոնտևը որոշել է լքել բեմը
15:49 19.03.2024 (Թարմացված է: 15:51 19.03.2024) Արտիստը Մոսկվայում է, բայց ծննդյան օրը չի նշելու անգամ մտերմների շրջապատում։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հանրահայտ երգիչ Վալերի Լեոնտևը, որը մարտի 19-ին դառնում է 75 տարեկան, որոշել է հեռանալ բեմից: Նրա համերգային տնօրեն Բորիս Չիգիրևն այդ մասին ասել է ռուսական լրատվամիջոցներին։
«Վալերի Յակովլևիչը վաղուց է լքել բեմը, պարզապես հիմա պաշտոնապես է հայտարարել այդ մասին։ Մենք արդեն վաղուց համերգներ չենք տալիս և ոչ մի ծրագրում չենք նկարահանվում այն պատճառով, որ նա արդեն 75 տարեկան է»,- պարզաբանել է Չիգիրևը։
Երգչի տնօրենի խոսքով` Լեոնտևը չի ծրագրում հրաժեշտի շրջագայություն անցկացնել, 75-ամյակի առթիվ համերգ նույնպես չի նախատեսվում: Ավելին` հայտնի արտիստը մտադիր չէ ծննդյան օրը նշել անգամ մտերիմների շրջապատում, քանի որ այդ օրը տոն չի համարում։
Լրագրողների հարցին, թե հիմա որտեղ է ապրում Լեոնտևը` ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ռուսաստանում, Չիգիրևը պատասխանել է, որ երգիչը գտնվում է Մոսկվայում, իսկ նրա կինը` Լյուդմիլա Իսակովիչը, ապրում է Մայամիում:
Լեոնտևն ինքը MK.RU-ի հետ զրույցում ասել է, որ այն ժանրը, որում ինքը ելույթ է ունեցել վերջին 50 տարում, «զառամյալություն չի հանդուրժում»։
Նշենք, որ Վալերի Լեոնտևը պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով, 1996 թվականին ստացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում։