https://arm.sputniknews.ru/20240319/husvov-em-ksharunakenq-aktiv-pvokhgvortsakcutjuny-hh-nakhagahy-vladimir-putinin-73540743.html
«Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին
«Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը բարօրություն և հետագա հաջողություններ է մաղթել ՌԴ–ի վերընտրված ղեկավարին։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T13:32+0400
2024-03-19T13:32+0400
2024-03-19T17:21+0400
հայաստան
ռուսաստան
վահագն խաչատուրյան
վլադիմիր պուտին
ռդ նախագահական ընտրություններ - 2024
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43744400_0:0:1600:901_1920x0_80_0_0_62d3c6a82ceaae262ba0aa8c8ec220cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուսով է, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխգործակցել մի շարք ոլորտներում։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։Նա բարօրություն և հետագա հաջողություններ է մաղթել Պուտինին։Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Նա հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43744400_142:0:1458:987_1920x0_80_0_0_07d82977551d01c3caa6020388e34930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վահագն խաչատուրյան, վլադիմիր պուտին
հայաստան, ռուսաստան, վահագն խաչատուրյան, վլադիմիր պուտին
«Հուսով եմ` կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը». ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին
13:32 19.03.2024 (Թարմացված է: 17:21 19.03.2024) ՀՀ նախագահը բարօրություն և հետագա հաջողություններ է մաղթել ՌԴ–ի վերընտրված ղեկավարին։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուսով է, որ ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի վերընտրվելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն փոխգործակցել մի շարք ոլորտներում։ Ինչպես հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։
«Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունն ու փոխըմբռնումը»,– գրել է Խաչատուրյանը։
Նա բարօրություն և հետագա հաջողություններ է մաղթել Պուտինին։
Հիշեցնենք` ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևեց երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: Նա հաղթել է՝ ստանալով քվեների 87,3 տոկոսը։