https://arm.sputniknews.ru/20240319/hhn-aknkalum-e-natoi-ajakcutjuny-haj-adrbejanakan-khaghaghutjan-gvortsyntacin-pashinjan-73541848.html
ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Ստոլտենբերգին ասել է, որ 1991 թվականի Հայաստան–Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման... 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T13:44+0400
2024-03-19T13:44+0400
2024-03-19T13:47+0400
նիկոլ փաշինյան
նատօ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
յենս ստոլտենբերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/13/73540434_0:0:1600:900_1920x0_80_0_0_92d149904d646961b36b96fac240796f.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ–ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` խաղաղության գործընթացը պետք է հիմնված լինի հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև միանշանակ մերժի հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականությունը։Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը` անհատապես հաստատված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի։ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ–ն շահագրգռված է շարունակել առկա քաղաքական երկխոսությունն ընդլայնելու գործունեությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։ՀՀ վարչապետը նաև կարևորեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին` համարելով դա կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում։ՆԱՏՕ–ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն և տարածքային ամբողջականությանը. ՍտոլտենբերգՆշենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանային է։ Հայաստան գալուց առաջ նա եղել էր Ադրբեջանում և Վրաստանում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/13/73540434_200:0:1400:900_1920x0_80_0_0_aba5b05063c7b4cceb53eb5fc57862d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, նատօ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, յենս ստոլտենբերգ
նիկոլ փաշինյան, նատօ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, յենս ստոլտենբերգ
ՀՀ–ն ակնկալում է ՆԱՏՕ–ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան
13:44 19.03.2024 (Թարմացված է: 13:47 19.03.2024) ՀՀ վարչապետը Ստոլտենբերգին ասել է, որ 1991 թվականի Հայաստան–Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը մինչ օրս դրական արձագանք չի ստացել:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ–ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղության գործընթացը պետք է հիմնված լինի հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև միանշանակ մերժի հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականությունը։
«Ստոլտենբերգին ներկայացրել եմ, որ 1991 թվականի Հայաստան–Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու մասին պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը մինչ օրս դրական արձագանք չի ստացել»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը` անհատապես հաստատված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները։ Այս համատեքստում Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ–ն շահագրգռված է շարունակել առկա քաղաքական երկխոսությունն ընդլայնելու գործունեությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ։
ՀՀ վարչապետը նաև կարևորեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին` համարելով դա կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում։
Նշենք, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանային է։ Հայաստան գալուց առաջ նա եղել էր Ադրբեջանում և Վրաստանում։