https://arm.sputniknews.ru/20240319/hh-kentrvonakan-banky-mir-qarteri-spasarkman-veraberjal-parzabanum-e-taratsel--73545293.html
ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել
ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել
Sputnik Արմենիա
ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T15:06+0400
2024-03-19T15:06+0400
2024-03-19T15:08+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
քարտ
բանկ
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_0:0:1600:901_1920x0_80_0_0_6884c08c5ba1f6c5f3ed04a745dd3ac3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մար – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։ԿԲ–ն նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):«Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,– հիշեցրել է ՀՀ կենտրոնական բանկը։Նշենք, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով անանուն աղբյուրների։Sputnik Արմենիան սպասում է ArCa վճարահաշվարկային համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի պատասխանին։ Այս ընկերությունը գործող համաձայնագիր ունի «Միր» համակարգի հետ։ Առայժմ ArCa–ն չի հայտարարել սպասարկման դադարեցումների մասին։ Ազգային վճարային քարտերի համակարգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Միր» վճարային համակարգը չի սահմանափակում Հայաստանի բանկային համակարգի հետ աշխատանքը"Հիշեցնենք` փետրվարին ընդունված ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթով թիրախավորվել է նաև «Միր» համակարգի կազմակերպիչ ընկերությունը («Վճարային քարտերի ազգային համակարգ», որը պատկանում է ՌԴ կենտրոնական բանկին)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926541_129:0:1552:1067_1920x0_80_0_0_bc71e8f6aa92ed27ead890ae5bc52304.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), քարտ, բանկ
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), քարտ, բանկ
ՀՀ կենտրոնական բանկը «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ պարզաբանում է տարածել
15:06 19.03.2024 (Թարմացված է: 15:08 19.03.2024) ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն։
ԵՐԵՎԱՆ, 19 մար – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։
ԿԲ–ն նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):
«Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,– հիշեցրել է ՀՀ կենտրոնական բանկը։
Նշենք, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին
հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով անանուն աղբյուրների։
Sputnik Արմենիան սպասում է ArCa վճարահաշվարկային համակարգը սպասարկող
«Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի պատասխանին։ Այս ընկերությունը գործող համաձայնագիր ունի «Միր» համակարգի հետ։ Առայժմ ArCa–ն չի հայտարարել սպասարկման դադարեցումների մասին։ Ազգային վճարային քարտերի համակարգի մամուլի ծառայությունից
հայտնել են, որ «Միր» վճարային համակարգը չի սահմանափակում Հայաստանի բանկային համակարգի հետ աշխատանքը"
Հիշեցնենք` փետրվարին ընդունված ամերիկյան պատժամիջոցների հերթական
փաթեթով թիրախավորվել է նաև «Միր» համակարգի կազմակերպիչ ընկերությունը («Վճարային քարտերի ազգային համակարգ», որը պատկանում է ՌԴ կենտրոնական բանկին)։