https://arm.sputniknews.ru/20240319/hh-i-hamar-ymbrneli-e-eqsklav-anklavneri-harcn-aveli-ush-ditarkelu-mvotecumy-73514192.html
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T08:55+0400
2024-03-19T08:55+0400
2024-03-19T08:55+0400
անկլավ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73415930_0:84:1600:984_1920x0_80_0_0_90e45666495045b301ee166b1564b79a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի, Sputnik - Լաուրա Սարգսյան․ Հայաստանի Հանրապետության համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Շեշտվում է, որ այս դեպքում ևս որպես ելակետ պետք է ունենալ դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը: Մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչպես է փոխվարչապետի գրասենյակը գնահատում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի հայտարարությունը, թե, այսպես կոչված, էքսկլավային գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել:Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ ՀՀ-ն պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում:Անդրադառնալով հանձնաժողովների աշխատանքին նշվում է, որ երկու երկրների կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնցից դուրս պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեն թույլատրվում: «Թող ուրիշ տեղ ճշգրտեն»․ Ոսկեպարի բնակիչները՝ Տավուշում հնարավոր սահմանազատման մասինՀիշեցնենք՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախատեսում է ճանապարհների նոր հատվածներ կառուցել այն ճանապարհների փոխարեն, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից: Մասնավորապես, նա մատնանշել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում գտնվող Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, ԽՍՀՄ փլուզման ժամանակ արձանագրված սահմանները, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի և Պրահայի հայտարարության, հիմք են ընդունվել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման համար:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73415930_89:0:1512:1067_1920x0_80_0_0_a3ae1b3cca403534b9d17d1488b67b26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկլավ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
անկլավ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը
Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի, Sputnik - Լաուրա Սարգսյան․ Հայաստանի Հանրապետության համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Շեշտվում է, որ այս դեպքում ևս որպես ելակետ պետք է ունենալ դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը:
Մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչպես է փոխվարչապետի գրասենյակը գնահատում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի հայտարարությունը, թե, այսպես կոչված, էքսկլավային գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել:
«Խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետության տարածքը, և այդ տեղորոշումը պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, և ըստ այդմ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանական Հանրապետության տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ սահմանի ողջ երկայնքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գնալ նման լուծումների»,- նշված է պատասխանում:
Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ ՀՀ-ն պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում:
Անդրադառնալով հանձնաժողովների աշխատանքին նշվում է, որ երկու երկրների կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ հանդիպումների արդյունքում հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնցից դուրս պարզաբանումներ կամ մեկնաբանություններ չեն թույլատրվում:
Հիշեցնենք՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը նախատեսում է ճանապարհների նոր հատվածներ կառուցել այն ճանապարհների փոխարեն, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից: Մասնավորապես, նա մատնանշել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում գտնվող Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, ԽՍՀՄ փլուզման ժամանակ արձանագրված սահմանները, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի և Պրահայի հայտարարության, հիմք են ընդունվել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման համար: