00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնակավայրեր ենք հանձնում պատերազմից խուսափելու համար՝ չբացառելով պատերազմը

© Sputnik / Asatur Yesayants Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2024
Բաժանորդագրվել
Արդեն կարելի է փաստել՝ Հայաստանի նորագույն պատմության բոլորովին նոր և չափազանց վտանգավոր փուլ է սկսվում, որը վերլուծաբանները բնորոշում են այսպես. «Զիջումների գնանք՝ պատերազմը կանխելու համար, թեև զիջումները երաշխիք չեն, որ կխուսափենք պատերազմից»։
Առիթը վարչապետի այցն է Տավուշի մարզ, որտեղ, եթե հավատանք լրատվամիջոցներին, նա հիմնավորել է, թե պետք է Ադրբեջանին փոխանցենք մի շարք բնակավայրեր, այլապես Բաքուն պատերազմ կսանձազերծի։
Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն արձագանքել է. «Սարսափելին այն է, որ ոսկեպարցին Նիկոլին հարցնում է, թե` ի՞նչ երաշխիք կա, որ եթե հանձնենք մեր գյուղը, պատերազմ չի սկսվի: Ինչին նա պատասխանում է, որ երաշխիք չկա, բայց հույս կա։ Ու դրանից հետո գյուղացիներն էլի հանգիստ նստում են դահլիճում: Փաստորեն, եթե Ադրբեջանը երաշխիք տա` նրանք իրենց տունն ու հոր գերեզմանը, իրենց հայրենիքը պատրաստ են հանձնել: Ու քանի որ նվաճողն իրոք դրանով չի բավարարվելու, ազնվորեն ասում է, որ անգամ որևէ երաշխիք չի տալիս, որ այդ գյուղերը ստանալուց հետո կհրաժարվի պատերազմից»:
«Շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի, եթե... ». վարչապետը` Տավուշի սահմանազատման մասին
Էդմոն Մարուքյանը, որն օրերս հրաժարվեց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից, համեմատում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի արձագանքները Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահների ընտրություններին։
«Շառլ Միշելը,- գրում է Մարուքյանը Թվիթերում,- նախագահ Վլադիմիր Պուտինին հեգնանքով շնորհավորել է նախագահի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն։ Նույն Շառլ Միշելն օրեր առաջ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրան նոր մանդատի համար։ Տարօրինակ է, բայց շնորհավորանքը Ալիևին, որը 2003 թվականին հորից ժառանգել է Ադրբեջանի նախագահությունը, 21 տարի իշխանության ղեկին է և 92 տոկոս ձայն հավաքելով՝ ապահովում է իր հինգերորդ ժամկետը, որևէ սարկազմ կամ հեգնանք չի պարունակում։ Միշելը չի ասում, որ Ադրբեջանում ընդդիմություն, ազատություն, ընտրություն չկա։ Ոչ մի խոսք քաղբանտարկյալների, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, քրեական հետապնդման ենթարկված և հալածված լրագրողների և բլոգերների մասին,- փաստում է Էդմոն Մարուքյանը՝ խոստովանելով,–ուրախ եմ մի բանի համար՝ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը լրանում է, և հույս ունեմ, որ ապագայում Եվրամիությունն առաջնորդող ավելի համարժեք գործիչներ կտեսնեմ»։
Սահմանազատումը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը
Եվ իհարկե, հայաստանյան հասարակությունը շարունակում է աշխուժորեն քննարկել բոլոր բուհերը Երևանից դուրս բերելու և այսպես կոչված «ակադեմիական քաղաք» կառուցելու բավական վիճահարույց ծրագիրը։ Ոմանք հարցնում են՝ իսկ կա՞ արդյոք աշխարհի որևէ երկրում դրա նախադեպը։ ԱՄՆ-ում, օրինակ, իրոք մի շարք հայտնի բուհեր են կենտրոնացած Մասաչուսեթս նահանգում ՝ հանրահայտ Հարվարդն ու Թաֆթսը, ոչ պակաս հայտնի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Բոստոնի համալսարանը, Ուորչեսթերի պոլիտեխնիկական ինստիտուտը և այլն, բայց, ախր, այդ ուսումնական հաստատություններն ի սկզբանե են գործել Մասաչուսեթսում, ոչ ոք դրանք արհեստականորեն չի կենտրոնացրել մի նահանգում։
Ու նաև արժե հարցնել այն մարդկանց, որոնց գլխում ծագել է այդ տարօրինակ գաղափարը՝ ինչո՞ւ եք կարծում, որ Աշտարակի ճանապարհին բոլոր բուհերը հավաքելուց հետո դրանցից գոնե մեկը վերջապես տեղ կգրավի աշխարհի, ասենք, 2 հազար լավագույն համալսարանների ցուցակում։ Հայաստանցիները նաև այլ մտահոգություն ունեն։ Նրանցից մեկը «Ֆեյսբուքում» գրել է. «Մի իշխանություն, որը 6 տարվա մեջ մի հատ մետրոյի կայարան չի կարողանում կառուցել, հիմա ասում է՝ «ակադեմիական քաղաք» ենք կառուցելու ու Հայաստանի բոլոր բուհերը տեղավորելու ենք այդ քաղաքում: Սրանք եթե կարողանան «ակադեմիական քաղաքի» գոնե մի քանի շենքի հիմք փորեն մինչև իրենց հեռանալը, համարեք` իրենց համար մեծ հաջողություն կլինի»:
«Թող ուրիշ տեղ ճշգրտեն»․ Ոսկեպարի բնակիչները՝ Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Օգտատերերից մեկն էլ բավական հետաքրքիր առաջարկ է անում. «Դու՜ք գնացեք քաղաքից դուրս` կառավարության անդամնե′ր, Ազգային ժողովի պատգամավորնե′ր, ուժային կառույցնե′ր... Մշակութային ու կրթական հաստատությունները թող մնան քաղաքում, իսկ կառավարական շենքերը դուրս բերվեն քաղաքից։ Թող գնան ու փակվեն քաղաքից հեռու մի տեղում կառուցված իրենց շքեղ կաբինետներում։ Եվ ընդհանրապես, էն չարաբաստիկ ձորում գտնվող կառավարական դաչաները Աշտարակ տեղափոխելու գաղափարը շատ լավն է, այնտեղ կապրեն, հեծանիվ քշելով էլ կգնան գործի, մեզ էլ քիչ կնյարդայնացնեն իրենց շարասյուներով ու հատուկ պահպանությամբ, խցանումներն էլ Երևանում կվերանան»։
Լրահոս
0