https://arm.sputniknews.ru/20240319/arevmutqy-njardajnacats-e-rd-um-iravitshaky-kharkhlelu-pvordzeri-dzakhvoghumic-patrushev-73537632.html
Արևմուտքը նյարդայնացած է ՌԴ-ում իրավիճակը խարխլելու փորձերի ձախողումից. Պատրուշև
Արևմուտքը նյարդայնացած է ՌԴ-ում իրավիճակը խարխլելու փորձերի ձախողումից. Պատրուշև
Sputnik Արմենիա
Ինչ վերաբերում Է Եվրամիությանը, ապա այն «վաղուց արդեն սեփական կարծիք չունի»։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T12:38+0400
2024-03-19T12:38+0400
2024-03-19T12:42+0400
նիկոլայ պատրուշև
արևմուտք
ռուսաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/08/69842151_0:0:1664:937_1920x0_80_0_0_e1a4081ba8617b6df3bf215a69e91af7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՌԴ-ում ժողովրդավարության բացակայության մասին Արևմուտքի հայտարարությունները, որոնք արվել են ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բացատրվում են նրանով, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վրդովված են երկրում իրավիճակը խարխլելու իրենց գործողությունների ձախողմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:«Аргументы и факты» պարբերականին տված մեկնաբանության մեջ Պատրուշևն ասել է, որ «զարմացած չէ», որ ԱՄՆ-ն այս շաբաթ հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին ժողովրդավարության բացակայության մեջ:«Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Լոնդոնը նյարդայնացած են, որովհետև Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը խարխլելու նրանց գործողությունները ձախողվել են»,-պարզաբանել է Պատրուշևը: Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվԻնչ վերաբերում Է Եվրամիությանը, ապա այն «վաղուց արդեն սեփական կարծիք չունի»։«Եվրոպական պետությունները լռում են նույնիսկ «Հյուսիսային հոսքերում» աղաղակող ահաբեկչության կապակցությամբ և դադարեցրել են տեղի ունեցածի հետաքննությունը։ ԵՄ երկրներում ինքնիշխանությունն ու իրական ժողովրդավարությունը պատմության գիրկն են անցել»,-ասել է Պատրուշևը։Պատրուշևը նշել է, որ այս ֆոնին արևմտականները սեփական երկրներում հետապնդում են այլակարծությունը, սահմանափակում են ժողովրդի մասնակցությունը քաղաքական կյանքին, ձգտում են ճնշել ազգային և կրոնական ինքնությունը։ Արևմուտքը երկար ժամանակ աջակցել է ֆաշիզմին՝ իր տարբեր դրսևորումներով, իսկ ներկայումս խրախուսում է նեոնացիզմը, իր նպատակների համար օգտագործում է ահաբեկչությունը, հովանավորում է հակասահմանադրական ռեժիմներին և նեոգաղութատիրական քաղաքականություն է վարում, հավելել է նա։«Եվ միևնույն ժամանակ Արևմուտքը մյուս երկրներին «ժողովրդավարություն» է սովորեցնում, ինչը միանգամայն անհեթեթ տեսք ունի»,-ամփոփել է Պատրուշևը:
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/08/69842151_83:0:1664:1186_1920x0_80_0_0_b312214a11879179e31c50026261a052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլայ պատրուշև , արևմուտք, ռուսաստան, ընտրություններ
նիկոլայ պատրուշև , արևմուտք, ռուսաստան, ընտրություններ
Արևմուտքը նյարդայնացած է ՌԴ-ում իրավիճակը խարխլելու փորձերի ձախողումից. Պատրուշև
12:38 19.03.2024 (Թարմացված է: 12:42 19.03.2024) Ինչ վերաբերում Է Եվրամիությանը, ապա այն «վաղուց արդեն սեփական կարծիք չունի»։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՌԴ-ում ժողովրդավարության բացակայության մասին Արևմուտքի հայտարարությունները, որոնք արվել են ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, բացատրվում են նրանով, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վրդովված են երկրում իրավիճակը խարխլելու իրենց գործողությունների ձախողմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Аргументы и факты» պարբերականին տված մեկնաբանության մեջ Պատրուշևն ասել է, որ «զարմացած չէ», որ ԱՄՆ-ն այս շաբաթ հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին ժողովրդավարության բացակայության մեջ:
«Թե՛ Վաշինգտոնը, թե՛ Լոնդոնը նյարդայնացած են, որովհետև Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը խարխլելու նրանց գործողությունները ձախողվել են»,-պարզաբանել է Պատրուշևը:
Ինչ վերաբերում Է Եվրամիությանը, ապա այն «վաղուց արդեն սեփական կարծիք չունի»։
«Եվրոպական պետությունները լռում են նույնիսկ «Հյուսիսային հոսքերում» աղաղակող ահաբեկչության կապակցությամբ և դադարեցրել են տեղի ունեցածի հետաքննությունը։ ԵՄ երկրներում ինքնիշխանությունն ու իրական ժողովրդավարությունը պատմության գիրկն են անցել»,-ասել է Պատրուշևը։
«Կարևոր է հասկանալ, որ անգլոսաքսերը երբեք չեն ընդունի պետությունների իրական ժողովրդավարությունն ու անկախությունը։ Դրանով է բացատրվում նաև նրանց դժգոհությունը Ռուսաստանի քաղաքացիների ազատության և արդարության ձգտումից»,-ընդգծել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Պատրուշևը նշել է, որ այս ֆոնին արևմտականները սեփական երկրներում հետապնդում են այլակարծությունը, սահմանափակում են ժողովրդի մասնակցությունը քաղաքական կյանքին, ձգտում են ճնշել ազգային և կրոնական ինքնությունը։ Արևմուտքը երկար ժամանակ աջակցել է ֆաշիզմին՝ իր տարբեր դրսևորումներով, իսկ ներկայումս խրախուսում է նեոնացիզմը, իր նպատակների համար օգտագործում է ահաբեկչությունը, հովանավորում է հակասահմանադրական ռեժիմներին և նեոգաղութատիրական քաղաքականություն է վարում, հավելել է նա։
«Եվ միևնույն ժամանակ Արևմուտքը մյուս երկրներին «ժողովրդավարություն» է սովորեցնում, ինչը միանգամայն անհեթեթ տեսք ունի»,-ամփոփել է Պատրուշևը: