https://arm.sputniknews.ru/20240319/2023-in-aporini-gujqi-brnagandzman-gvortservov-vorqan-gumar-e-veradardzvel-hhin-73550089.html
2023-ին ապօրինի գույքի բռնագանձման գործերով որքա՞ն գումար է վերադարձվել ՀՀ–ին
2023-ին ապօրինի գույքի բռնագանձման գործերով որքա՞ն գումար է վերադարձվել ՀՀ–ին
Sputnik Արմենիա
Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում կա, որոնցից 68-ը դատարանում է։ 19.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-19T16:57+0400
2024-03-19T16:57+0400
2024-03-19T17:00+0400
հայաստան
ապօրինի
գույք
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_0:64:1600:964_1920x0_80_0_0_b3b52424988cbf377c27ad0ce12c4975.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ–ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գորածառույթի շրջանակում 6 անշարժ և 1 շարժական գույք է վերադարձվել պետությանը։ Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում այս մասին ասել է նրա տեղակալ Սրբուհի Գալյանը` ամփոփելով 2023 թվականի աշխատանքները։Նա նաև ընդգծել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում կա, որոնցից 68-ը դատարանում է, ու հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ։ Հաշվետու տարվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն (սա հասկանում եմ, որ հայերեն չի, չգիտեմ ոնց գրեմ), 383 մլրդ 522 մլն դրամ։2022 թվականի ընթացքում դատախազությունը դատարան է ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):Դատախազը ներկայացրեց տվյալներ, թե 2020 թ. մինչ օրս ՀՀ–ում քանի ապօրինի գույք է բռնագանձվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ապօրինի, գույք, հհ դատախազություն
հայաստան, ապօրինի, գույք, հհ դատախազություն
2023-ին ապօրինի գույքի բռնագանձման գործերով որքա՞ն գումար է վերադարձվել ՀՀ–ին
16:57 19.03.2024 (Թարմացված է: 17:00 19.03.2024) Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում կա, որոնցից 68-ը դատարանում է։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ–ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գորածառույթի շրջանակում 6 անշարժ և 1 շարժական գույք է վերադարձվել պետությանը։ Ինչպես հայտնում է
ՀՀ դատախազությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում այս մասին ասել է նրա տեղակալ Սրբուհի Գալյանը` ամփոփելով 2023 թվականի աշխատանքները։
«2023 թվականի ընթացքում գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք։ Դրանց հանրագումարը կազմել է շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ։ Վերադարձվել է նաև շուրջ 79 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Նա նաև ընդգծել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին 102 հայցադիմում կա, որոնցից 68-ը դատարանում է, ու հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 416 մլրդ դրամ։ Հաշվետու տարվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերով պահանջվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 810 անշարժ և 155 շարժական գույք, 230 իրավաբանական անձանցում մասնակցություն (սա հասկանում եմ, որ հայերեն չի, չգիտեմ ոնց գրեմ), 383 մլրդ 522 մլն դրամ։
2022 թվականի ընթացքում դատախազությունը դատարան է ներկայացրել 21 հայցադիմում՝ շուրջ 100 միլիարդ դրամ հայցագնով (պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 200 անշարժ և 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն և շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ):