https://arm.sputniknews.ru/20240318/sahmanazatumy-mtnum-e-gvortsnakan-pul-pashinjany-voskeparcineri-het-handipmany-73527296.html
Սահմանազատումը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը
Սահմանազատումը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով՝ պետք է պատերազմ թույլ չտանք, դրա համար նաև որոշում է կայացվել Տավուշում գնալ սահմանի ճշգրտման։ 18.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-18T22:30+0400
2024-03-18T22:30+0400
2024-03-18T22:37+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տավուշ
դեմարկացիա
դելիմիտացիա
անկլավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73505789_0:33:1600:933_1920x0_80_0_0_9bcdae63a4971d644c288b2f46046f43.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Այսօր Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն, և դա պետք է դառնա երկու հանրապետությունների միջև պետական սահման։Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է եկել ու այս հարցը ոսկեպարցիների հետ քննարկում։ Խոստովանել է՝ կան որոշ խնդիրներ, որոնց շուրջ ուզում է քննարկում ունենալ։«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- նշել է նա։Ըստ ՀՀ վարչապետի` այստեղ առանձնահատկություն կա։ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, Հայաստանը՝ 31 գյուղերի մասին։Ըստ նրա՝ հայկական կողմը հակադարձում է, որ գյուղը միայն գյուղաապետարանը չէ, նաև նրա կենսական տարածքներն են։ Սակայն ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, դրա համար նաև որոշել են գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Փաշինյանի խոսքով՝ դա անում են նաև Ոսկեպարի, Կիրանց գյուղերի համար, որ ապահովեն այդ գյուղերի անվտանգությունը։«Թող ուրիշ տեղ ճշգրտեն»․ Ոսկեպարի բնակիչները՝ Տավուշում հնարավոր սահմանազատման մասինՀիշեցնենք` Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։ՀՀ ո՞ր գյուղերի կենսական տարածքներն է այս կամ այն կերպ վերահսկում Ադրբեջանի ԶՈւ–ն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73505789_135:0:1600:1099_1920x0_80_0_0_21ccdf7e3ae3c1afaf84b2a946539708.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տավուշ, դեմարկացիա, դելիմիտացիա, անկլավ
հայաստան, նիկոլ փաշինյան, տավուշ, դեմարկացիա, դելիմիտացիա, անկլավ
Սահմանազատումը մտնում է գործնական փուլ․ Փաշինյանը՝ տավուշցիների հետ հանդիպմանը
22:30 18.03.2024 (Թարմացված է: 22:37 18.03.2024) Վարչապետի խոսքով՝ պետք է պատերազմ թույլ չտանք, դրա համար նաև որոշում է կայացվել Տավուշում գնալ սահմանի ճշգրտման։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։ Այսօր Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչ է նշանակում «սահմանազատում» և «սահմանագծում» կոնկրետ ՀՀ-ի դեպքում։ Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետությունը։ Մենք բոլորս գիտենք, և դուք էլ գիտեք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում կամ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Փաշինյանն ու կրկին ցույց տվել ՀՀ–ի այն քարտեզը, որն ավելի վաղ ցույց էր տվել իր վերջին ասուլիսի ընթացքում։
Նրա խոսքով՝ սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն, և դա պետք է դառնա երկու հանրապետությունների միջև պետական սահման։
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է եկել ու այս հարցը ոսկեպարցիների հետ քննարկում։ Խոստովանել է՝ կան որոշ խնդիրներ, որոնց շուրջ ուզում է քննարկում ունենալ։
«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»,- նշել է նա։
Ըստ ՀՀ վարչապետի` այստեղ առանձնահատկություն կա։ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 ոչ անկլավային գյուղերի մասին, Հայաստանը՝ 31 գյուղերի մասին։
«Երբ մենք ուզում ենք այս քննարկումներով առաջ գնալ, անգամ երբ հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքը վերահսկողության տակ չէ։ Ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք գյուղերի կենսական նշանակության տարածքների հարցը»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը հակադարձում է, որ գյուղը միայն գյուղաապետարանը չէ, նաև նրա կենսական տարածքներն են։ Սակայն ՀՀ-ի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ, դրա համար նաև որոշել են գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Փաշինյանի խոսքով՝ դա անում են նաև Ոսկեպարի, Կիրանց գյուղերի համար, որ ապահովեն այդ գյուղերի անվտանգությունը։
Հիշեցնենք`
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում պետք է լուծվեն «4 էքսկլավ գյուղերի ազատագրման հարցերը»: Հաղորդագրության մեջ նշվում էր Յուխար Ասքիփարի և Քյարքիի (Վերին Ոսկեպար և Տիգրանաշեն հայկական գյուղեր, որոնք բնակեցված են), ինչպես նաև Սոֆուլուի և Բարխուդարլիի (չբնակեցված) մասին: Մուստաֆաևի գրասենյակը նաև պահանջներ է ներկայացրել ադրբեջանական չորս ոչ էքսկլավային գյուղերի (Բաղանիս Այրիմ, Աշաղի Ասկիպարա, Հեյրիմլի և Գըզըլգաջըլի) նկատմամբ։ Ադրբեջանը համարում է, որ այս գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։ Այս բոլոր գյուղերը գտնվում են ՀՀ Տավուշի մարզում` հայ–ադրբեջանական սահմանին։