https://arm.sputniknews.ru/20240318/nvor-trichqner-enq-bacum-astanaji-ev-erevani-mijev-ghazakhstani-ag-nakharar-73506823.html
Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև. Ղազախստանի ԱԳ նախարար
Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև. Ղազախստանի ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Մուրատ Նուրթլեուն նշում է, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։ 18.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-18T13:26+0400
2024-03-18T13:26+0400
2024-03-18T13:46+0400
ղազախստան
հայաստան
ավիացիա
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73505218_0:0:1600:900_1920x0_80_0_0_6a4721e37f39442221010f07b170dce4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ղազախստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը զարգացնելու համար նոր թռիչքներ կմեկնարկեն։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն։Նա նաև ընդգծեց, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Ըստ Ղազախստանի ԱԳ նախարարի` առևտրատնտեսական, ձեռնարկատիրական ներդրումային համագործակցությունն ամրացնելը կարող է զգալի իմպուլս հաղորդել երկու երկրի զարգացմանը։Նուրթլեուն վստահեցրեց` երկու երկրի միջև փոխգործակցության հիմքը առևտրատնտեսական հարաբերություններն են։ Դիվանագետը շեշտեց, որ վերջին տարում Հայաստանի և Ղազախստանի միջև արտահանման մակարդակն աճել է 23 տոկոսով` 53 մլն դոլարով։ Նա հույս հայտնեց, որ այն դեռ կշարունակի աճել։ «Այս պահի դրությամբ ոչ հումքային առևտրի բնագավառում Ղազախստանը դեպի Հայաստան արտահանումը կարող է աճեցնել 70 կետով։ Այսինքն դա կարող է նշանակել 350 մլն դոլար»,– ասաց ղազախ դիվանագետը։ Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մարտի 17-ին` երկօրյա այցով։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73505218_212:0:1412:900_1920x0_80_0_0_2ef3bb245d79bf9950a5f9812cd8dfe8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, հայաստան, ավիացիա, չվերթ
ղազախստան, հայաստան, ավիացիա, չվերթ
Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի և Երևանի միջև. Ղազախստանի ԱԳ նախարար
13:26 18.03.2024 (Թարմացված է: 13:46 18.03.2024) Մուրատ Նուրթլեուն նշում է, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ղազախստանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությունը զարգացնելու համար նոր թռիչքներ կմեկնարկեն։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուն։
«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա։ Հենց այս ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մենք նոր թռիչքներ ենք բացում Երևանի և Աստանայի միջև»,– նշեց Նուրթլեուն։
Նա նաև ընդգծեց, որ միջմայրցամաքային ծրագրերում Հայաստանը Ղազախստանի համար չափազանց մեծ նշանակություն ունի։ Ըստ Ղազախստանի ԱԳ նախարարի` առևտրատնտեսական, ձեռնարկատիրական ներդրումային համագործակցությունն ամրացնելը կարող է զգալի իմպուլս հաղորդել երկու երկրի զարգացմանը։
Նուրթլեուն վստահեցրեց` երկու երկրի միջև փոխգործակցության հիմքը առևտրատնտեսական հարաբերություններն են։ Դիվանագետը շեշտեց, որ վերջին տարում Հայաստանի և Ղազախստանի միջև արտահանման մակարդակն աճել է 23 տոկոսով` 53 մլն դոլարով։ Նա հույս հայտնեց, որ այն դեռ կշարունակի աճել։
«Այս պահի դրությամբ ոչ հումքային առևտրի բնագավառում Ղազախստանը դեպի Հայաստան արտահանումը կարող է աճեցնել 70 կետով։ Այսինքն դա կարող է նշանակել 350 մլն դոլար»,– ասաց ղազախ դիվանագետը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել մարտի 17-ին` երկօրյա այցով։